Գլխավոր տեղեկություն
Համար
N 1022-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2020 թվականի N 1022-Ա

 

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. սեպտեմբերի 9

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 9-ի N 1022-Ա

որոշման

    

Ց Ա Ն Կ

    

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

            

NN
ը/կ

Իրավական ակտի
վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 711-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2021 թվականի հունիսի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի
1-ին մասի 5-րդ ենթակետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի 350-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2021 թվականի օգոստոսի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 18-րդ հոդվածի
4-րդ մաս, 21-րդ հոդվածի 4-րդ մաս

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան