ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 398-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ/ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» N 11 արձանագրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի վարկերի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները 2020 թվականին կարող են փոփոխվել՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի սուբսիդավորման և համաֆինանսավորման հետևյալ չափաքանակները՝
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա-դրույքը* |
Համաֆի-նանսավորում/ | |
1. |
Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ |
● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս |
0% |
10% |
2. |
Ոռոգման արդիական |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս |
0% |
50% |
3. |
Խաղողի, ժամանակակից |
● մակերեսը` 3-ից մինչև 100 հա, ● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ, ● վարկի մարման ժամկետը` 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի |
0% |
50% |
4. |
Գյուղատնտեսությունում |
● մակերեսը` 3-ից մինչև 10 հա, ● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի |
0% |
50% |
5. |
Գյուղատնտեսական հումքի |
● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս |
0% |
30% |
6. |
Տոհմային տավարաբուծության |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի |
0% |
70% |
7. |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով |
● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ, ● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի |
0% |
70% |
8. |
Գյուղատնտեսական |
● 20% կանխավճար, ● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ 3- 10 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս |
0% |
10% |
9. |
Ագրոպարենային ոլորտի |
● 20% կանխավճար, ● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ, ● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի, ● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս |
0% |
10%: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 30 Երևան |
|