Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-212
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից

Հայաստանի Հանրապետության
Նախագահի առաջարկություններով

28 ապրիլի 1998 թ.


ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև պիտանիության ժամկետն անցած ապրանքն առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 158 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`

 

«Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա պարենային ապրանք վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` ապրանքի բռնագրավումով կամ առանց դրա»:

Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս:

 

Հոդված 3. Օրենսգրքի 188 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 188. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը

 

Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը) կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաները, առևտրում չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կարգադրագրերի պահանջները նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասում «149-158» թվերը փոխարինել «149-157» հոդվածներով, 158 հոդվածի առաջին և չորրորդ մասերով» բառերով, հանել «188» թիվը:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2447 հոդվածով`

 

«Հոդված 2447.

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները

 

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական հսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչը»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 310 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

 

«ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 158 հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում»:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունից հանել «վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ արտադրանք թողարկելու (151 հոդված)» և «վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ ապրանքներ վաճառքի հանելու (158 հոդված)» բառերը:

 

Հոդված 8. Վերացնել օրենսգրքի 151 և 158 հոդվածները:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2403  հոդվածով`

 

«Հոդված 2403.

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը

 

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք թողարկելը կամ իրացնելը, աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, ինչպես նաև անվտանգության պահանջներին` նշված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր անօրինական տալը կամ օգտագործելը, եթե այդ արարքները վնաս են պատճառել մարդու առողջությանը`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, եթե դրանք`

ա) կատարվել են մինչև վեց տարեկան երեխաների համար նախատեսված ապրանքների, ծառայությունների նկատմամբ,

բ) վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը,

գ) առաջացրել են մարդու մահ`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ` պատժվում են ազատազրկմամբ` չորսից մինչև տասը տարի ժամանակով»:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի առաջին մասից հանել «151» թիվը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 117 հոդվածում`

երրորդ մասից հանել «151» թիվը, իսկ «2402» թվից հետո լրացնել «2403» թիվը.

հինգերորդ մասից հանել «158» թիվը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 մայիսի 1998 թ.
ՀՕ-212

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.07.1998, ՀՕ-248 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան