ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2020 թվականի N 385-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 159-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1481-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Քրիստինե Գրիգորյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 24 Երևան |