Գլխավոր տեղեկություն
Համար
N 538-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2020 թվականի N 538-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի «Օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) ստեղծելու, դրա աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 934-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 6-ի N 538-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 16-ի N 934-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)

 

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ի. Ղափլանյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վ. Գաբրիելյան

- Փրկարար ծառայության տնօրեն

Գ. Շախբազյան

- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Հ. Մհրյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Հակոբյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Ղուլարյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

- Անտառային կոմիտեի նախագահ

 

- մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության)

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

- «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Հ. Եմիշյան

- Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ (աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան