ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 336-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» 1070 ծրագրի «Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր» 12004 միջոցառումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հավելվածի 6.7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «Գործողություն» բաժնի «դ» կետի «Միջոցառում» բաժնի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթը»՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 24 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշման |
ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։
2. Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Առաջին բաղադրիչը վերաբերում է միաժամանակ հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (այսուհետ՝ վերադարձող ՀՀ քաղաքացիներ), իսկ երկրորդ բաղադրիչը՝ միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։
II. ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ
3. Սույն ծրագրի երկրորդ բաղադրիչի թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են, այդ թվում՝
1) հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները.
2) օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները:
4. Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում առաջնահերթություն է տրվելու՝
1) բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխաներ ունեցող).
2) տարեցներին (65 տարին լրացած).
3) հաշմանդամություն ունեցող անձանց.
4) անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց.
5) առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։
5. Միևնույն պայմաններին բավարարելու դեպքում ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու առաջնահերթությունը տրվելու է ըստ շահառուների՝ ծրագրին դիմելու հերթականության:
6. Ծրագրի երկրորդ բաղադրիչի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով։
III. ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
7. Հայաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրման գործընթացում առաջանում են մի շարք հիմնախնդիրներ` իրազեկման, զբաղվածության, բնակարանային, սոցիալ-տնտեսական ապահովության, հոգեբանական, կրթամշակութային և այլն:
8. Ծրագրի առաջնային խնդիրներից է վերոնշյալ հիմնախնդիրների շարքում առանձնացնել առաջին անհրաժեշտության և հրատապության կարիքների այն շրջանակը, որոնց առնչությամբ վերադարձողները կարող են ակնկալել պետության աջակցությունը, և որոնց լուծման ուղղությամբ պետությունը կարող է ձեռնարկել որոշակի քայլեր:
9. Նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել միջոցառումներ՝ հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) Տեղեկատվական աջակցություն: Վերադարձածի համար առաջնահերթ խնդիրներից մեկն էլ տեղեկատվության պակասն է, որը լուրջ խոչընդոտ է ծագման երկրում նրանց վերահաստատման համար: Ելնելով վերոհիշյալից՝ կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝
ա. վերադարձած միգրանտների՝ իրենց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առկա մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացում հետևյալ ուղղություններով՝
- երկրի օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեություն,
- առողջապահական ծառայությունների, մասնավորապես՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկի և պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մեխանիզմներ,
- սոցիալական աջակցության ծրագրերի և դրանք իրականացնող մարմիններ,
- կենսաթոշակային ապահովության համակարգ,
- զինապարտության հետ կապված հարցեր,
- անձնական իրերի տեղափոխման մաքսազերծման արտոնություններ,
- փաստաթղթային խնդիրներ, մասնավորապես՝ անձնագրային և երկքաղաքացիության ձեռքբերման հետ կապված հարցեր և այլն:
2) Ժամանակավոր կացարանով ապահովում: Որոշ ընտանիքներ նախքան մեկնելը վաճառում են իրենց բնակարանները՝ ճանապարհածախսը և այլ կարիքներ հոգալու նպատակով, ուստի վերադառնալով նրանք առաջնահերթ ունենում են կացարանի խնդիր: Սա մեծագույն խնդիր է հատկապես հարկադիր վերադարձածների շրջանում.
ա. հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին բնակարաններ վարձակալելու համար տրամադրվելու է սուբսիդիա։ Սուբսիդավորումը՝ 60.000 դրամի1 չափով և 6 ամիս տևողությամբ2։ Այդ նպատակով միգրացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում իրականացվող ծախսային ծրագրերի ցանկում կներառվի «ՀՀ հարկադիր վերադարձած անձանց համար վարձակալությամբ բնակարանների ձեռքբերման համար սուբսիդավորում» ծախսային ծրագիրը։
3) Առողջապահական խնդիրների լուծման նպատակով վերադարձողների ուղղորդում.
ա. առողջության հրատապ խնդիրներ ունեցող վերադարձողները, ըստ իրենց կարիքների, բանավոր տեղեկատվության տրամադրման միջոցով ուղղորդվելու են ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման) կազմակերպություններ։
4) Խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու և խնամք ստանալու նպատակով ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ.
ա. կկազմակերպվեն առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում և սահմանի այլ անցակետերում դիմավորելու, համապատասխան հաստատություններում տեղավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը,
բ. կկազմակերպվեն 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տարեց անձանց (65 տարին լրացած) համապատասխան խնամքի կենտրոններում տեղավորման հարցերը։
IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10. Ծրագրի արժեքը կազմում է 13,680,000 դրամ, որը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի գումարների հաշվին։ Այն ներառում է միայն ժամանակավոր կացարանի տրամադրման համար անհրաժեշտ միջոցները, քանի որ նախատեսվող միջոցառումների մյուս տեսակների համար՝ տեղեկատվական աջակցություն, առողջապահական խնդիրների լուծում, խոցելի խմբերին համապատասխան հաստատություններում տեղավորում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, դրանք տրամադրվելու են առկա հատկացումների կամ ծրագրերի շրջանակներում։
11. Ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ֆինանսական գնահատականը ներառում է հետևյալը՝
1) շահառուների ընտրություն՝ 0 դրամ.
2) ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ապահովում 38 ընտանիքների համար, որը կազմում է վերադարձողների շուրջ 10 %-ը, բնակարանների վարձակալության սուբսիդավորման տրամադրում՝ տարեկան 13 մլն 680 հազ. դրամ (38ճ60.000ճ6)՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում տարեկան միջին հաշվով հարկադիր վերադառնում են շուրջ 300 անձինք:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
12. Ծրագրի իրականացման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության միգրացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։
13. Պետական միջամտությամբ առաջնային աջակցության ծրագրի իրականացման աշխատանքներն իրագործվելու են պետական այն մարմինների, միջազգային և հասարակական այն կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ներգրավված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում:
14. Ծառայության աշխատակիցները Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթի (տե՛ս սույն որոշման N2 հավելված) միջոցով վարում են հարցազրույց՝ վեր հանելով շահառուների հիմնական կարիքները:
15. Կարիքների գնահատման հարցաթերթում լրացվում են ընդհանուր տեղեկություններ՝ վերադարձողի անձնական տվյալների, վերադարձի ժամանակ առաջացած խնդիրների, փաստաթղթերի առկայության, եկամտի հիմնական աղբյուրների և չափերի, սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածության, զբաղվածության, վերադարձողի հատուկ կարիքների, կացարանով ապահովվածության, առողջական խնդիրների, խնամքի հատուկ հաստատություններում տեղավորման և հարցաթերթում նշված այլ հարցերի վերաբերյալ:
16. Ծառայության աշխատակիցները ՀՀ վերադարձող քաղաքացիներից հավաքագրում են վերջիններիս անձնական գործի կազմման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
17. Դիմողի անձնական տվյալները հավաքագրվում են վերջինիս համաձայնությամբ։
18. Հավաքված բոլոր փաստաթղթերը պատճենահանվում և կցվում են դիմողի անձնական գործին:
19. Ծրագրի մասնակցության համար ՀՀ հարկադիր վերադարձող քաղաքացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1) անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում).
2) վերադարձի վկայական.
3) դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները.
4) լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և Հայաստան վերադարձի ժամկետների մասին։
20. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց անձինք (65 տարին լրացած), առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ըստ իրենց կարիքների՝ ենթակա են համապատասխան հաստատություններում և խնամքի կենտրոններում տեղավորման:
21. Ծառայության աշխատակիցը հարցազրույցի կամ դիմողի ներկայության անհնարինության դեպքում ուղարկված փաստաթղթերի միջոցով վեր է հանում խնամքի կենտրոններում և համապատասխան հաստատություններում տեղավորվելու խնդիր ունեցող անձանց կարիքները, որոնց հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և ուղարկում է պաշտոնական գրություն՝ ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
22. Գրությանը կից ներկայացվում են դիմողի անձնական գործը, ինչպես նաև նրա կարգավիճակը հավաստող առկա բոլոր փաստաթղթերը։
23. Դիմողին համապատասխան հաստատությունում տեղավորելու վերաբերյալ պատասխան գրությունը 3-օրյա ժամկետում ստանալուց հետո անձը ուղղորդվում է համապատասխան հաստատություն։
24. Անհրաժեշտության դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ոստիկանության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կազմակերպվում է օդանավակայանում առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին դիմավորելու, համապատասխան հաստատություններում տեղավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը։
25. Ծառայության աշխատակիցը առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում դիմավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը վերջին(ներ)իս վերադարձից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ նախապես ուղարկված գրության միջոցով, որի մեջ նշվում է վերադարձի օրը, ամիսը, չվերթի համարը և վերադարձողին առնչվող առկա տեղեկատվությունը։
26. Հայաստանի Հանրապետություն հարկադիր վերադարձած անձանց, ժամանակավոր կացարան վարձակալելու նպատակով, տրամադրվում է փոխհատուցում՝ վեց ամիս ժամկետով, 60.000 դրամի չափով:
27. Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են՝
1) ծրագրում սահմանված թիրախային խմբում ընդգրկված լինելը.
2) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը։
28. Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետություն հարկադիր վերադարձած անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ծառայություն է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն N 1 հավելվածի N 1 ձևի:
29. Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը հավաստող փաստաթուղթը, ծրագրում սահմանված թիրախային խմբում ընդգրկված լինելը հավաստող այլ փաստաթուղթ (փաստաթղթեր)։
30. Ծառայության աշխատակիցը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու օրը պարզում է դիմողի՝ ծրագրի չափանիշներին համապատասխանելիությունը, որից հետո երկօրյա ժամկետում հարցում է ուղարկում Կադաստրի կոմիտե` դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին տվյալներ ստանալու նպատակով: Միաժամանակ հարցում է ուղարկվում Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին` բնակարան վարձակալելու նպատակով, փոխհատուցման տրամադրման, կամ այլ կացարանով ապահովման փաստը պարզելու նպատակով:
31. Կադաստրի կոմիտեն հարցումը ստանալուց հետո պատասխանում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
32. Դիմումը ենթակա չէ բավարարման, եթե`
1) չի բավարարում սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված հայտանիշներին.
2) դիմողը, որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ հատուկ կարիք ունեցող, իրավասու մարմինների կողմից տեղավորվել է այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են նրա կենսական հիմնական կարիքները.
3) դիմողին Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից, բնակարան վարձակալելու նպատակով, փոխհատուցում կամ կացարան է տրամադրվում:
33. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր դիմողի համար ծառայությունում բացվում է անձնական գործ:
34. Դիմումն ընդունելիս՝ ծառայության աշխատակիցը դիմողին ծանոթացնում է փոխհատուցման տրամադրման ընթացակարգին և դադարեցման հիմքերին։
35. Սույն հավելվածի 29-րդ կետում թվարկված անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացվում են ծառայության պետին:
36. Ծառայության պետը 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում դիմողին փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին:
37. Փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին որոշման մասին ծառայության աշխատակիցը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին, մերժման դեպքում` նշելով մերժելու պատճառը:
38. Փոխհատուցումը տրամադրվում է բանկային փոխանցումով: Փոխհատուցումը չի կարող տրամադրվել դիմողի ներկայացուցչին` բացառությամբ սույն հավելվածի 44-րդ կետով սահմանված դեպքի և հատուկ կարիքներ ունեցող դիմողի ներկայացուցիչների: Փաստաթղթի պատճենը կցվում է դիմողի անձնական գործին:
39. Փոխհատուցումը տրամադրվում է ծառայության պետի՝ փոխհատուցումը տրամադրելու մասին որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած:
40. Դիմողը փոխհատուցման տրամադրման մասին որոշումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրում է բնակարանի վարձակալության վերաբերյալ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում) կամ հայտնում է վարձակալած բնակարանի հասցեն և բնակարանի սեփականատիրոջ կոնտակտային տվյալները: Վարձակալած բնակարանի փոփոխության դեպքում դիմողը պարտավոր է նույն տեղեկությունները 7-օրյա ժամկետում հայտնել ծառայությանը:
41. Փոխհատուցման տրամադրման մասին որոշումը դիմողին հանձնելիս՝ ծառայությունը միաժամանակ նրան տեղեկացնում է փոխհատուցումը նպատակային չօգտագործելու հետևանքների մասին:
42. Դիմողի կողմից փոխհատուցման նպատակային չօգտագործումը բացահայտելու դեպքում ծառայության պետի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
43. Փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է, եթե՝
1) դիմողն ինքնակամ հրաժարվել է հետագա փոխհատուցումից՝ սեփական դիմումի հիման վրա.
2) դիմողն օգտագործել է փոխհատուցումը ոչ նպատակային.
3) դիմողը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից:
44. Սույն հավելվածի 43-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում, երբ դիմողը մեկնում է ՀՀ-ից, ՀՀ-ում գտնվող վերջինիս ընտանիքի անդամը կարող է դիմել ծառայությանը՝ դիմումատուի փոխարեն իրեն շահառու ճանաչելու նպատակով։
45. Ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է փոխհատուցման տրամադրումը դադարեցնելու մասին:
46. Փոխհատուցման ստանալու մասին դիմումները, ըստ դրանք ներկայացնելու ժամկետների, ծառայության աշխատակցի կողմից գրանցվում են փոխհատուցում ստանալու համար դիմողների գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)՝ համաձայն սույն հավելվածի N 2 ձևի:
47. Գրանցամատյանում նշվում են դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, արտերկրում բնակության տևողությունը և Հայաստան վերադարձի ամսաթիվը, փոխհատուցման ստացման դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, փոխհատուցման տրամադրման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
48. Յուրաքանչյուր տարվա վերջում գրանցամատյանը կարվում է, կնքվում ծառայության աշխատակազմի կլոր կնիքով և պահվում ծառայությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:
VI. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
49. Ծառայության աշխատակիցն իրականացնում է գրանցամատյանում (Ձև N 3) հաշվառված՝ խնամքի կենտրոններում և համապատասխան հաստատություններում տեղավորվելու կարիք ունեցող դիմողներին աջակցության տրամադրման գործընթացի մշտադիտարկում՝ պարբերաբար կապ հաստատելով վերոնշյալ կենտրոնների հետ։
50. Վերոնշյալ կենտրոններում տեղավորվելու կարիք ունեցող դիմողներին աջակցության տրամադրման գործընթացի մշտադիտարկման վերաբերյալ արդյունքները գրանցվում են գրանցամատյանում:
51. Փոխհատուցման նպատակային օգտագործումը պարզելու նպատակով՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվում է մշտադիտարկում` առնվազն ամիսը մեկ անգամ վարձակալած բնակարաններ այցելությունների, հեռախոսազանգերի միջոցով:
VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
52. Պետության օժանդակությամբ վերադարձողները ի վիճակի կլինեն վերահաստատվելու և նոր կյանք սկսելու հայրենիքում։ Սա կարևոր խթան կհանդիսանա վերադարձի և վերաինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման, վերադարձողների հոսքերի ավելացման և Հայաստան ներգաղթի քաղաքականության խրախուսման համար:
53. Պետության կողմից դրամական միջոցների ներդրումն արձանագրում է նաև պետության շահագրգռվածությունը վերադարձած միգրանտների՝ հայրենիք վերադարձի խրախուսման և վերաինտեգրման հարցում, ինչը նաև կարևոր ազդակ կարող է լինել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն արագացնելու հարցում:
54. Բացի այդ՝ պետության հետաքրքրվածությունը և ներդրումը նպաստավոր գործոն են այլ աղբյուրներից (դոնոր կառույցներից) դրամական միջոցների հայթայթման համար:
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես`
______________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
________- ______ թթ. (նշել ամիսներով և օրերով) բնակվել եմ ___________________ (երկրի անվանումը) և ս.թ. _________________ հարկադիր վերադարձել Հայաստան:
___________________________________________________________________
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ունեմ (չունեմ) բավարար միջոցներ սեփական կացարան ապահովելու համար:
Ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով խնդրում եմ տրամադրել փոխհատուցում:
Կցվում է՝
1. Ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը`
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
2. Սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը հավաստող փաստաթուղթը`
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
3. Ծրագրում սահմանված թիրախային խմբում ընդգրկված լինելը հավաստող այլ փաստաթուղթ (փաստաթղթեր)՝
___________________________________________________________________________
ԴԻՄՈՂ՝ |
___________________ (ստորագրությունը) |
____________________________________________ (անունը, ազգանունը) |
_____ ______________ 20 թ.
Ձև N 2
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN |
Անուն, հայրանուն, ազգանուն |
Ծննդյան օր, ամիս տարի |
Սեռ |
Քաղա-քացիու-թյուն |
Արտ-երկրում բնա-կության տևո-ղություն |
ՀՀ վերա-դարձի ամսաթիվ |
Դիմումը ներկա-յացնելու օր |
Դիմումին կից ներկա-յացված |
Բնա-կության վայր, |
Փոխհա-տուցման |
Նշում-ներ |
Ձև N 3
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN |
Անուն, հայրանուն, ազգանուն |
Ծննդյան օր, ամիս տարի |
Սեռ |
Քաղա-քացիու-թյուն |
Արտ-երկրում բնա-կության տևո-ղություն |
ՀՀ վերա-դարձի ամսաթիվ |
Դիմումը ներկա-յացնելու օր |
Դիմումին կից ներկա-յացված փաստա-թղթեր |
Բնա-կության վայր, |
Ուղղորդ-ման մասին որոշման օր, ամիս, տարի |
Նշում-ներ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշման |
ՀԱՐՑԱԹԵՐԹ
Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման
1.Ընդհանուր տեղեկություններ | ||||||||||||||||||||||
1.1. Անուն, հայրանուն, ազգանուն ——————————————————— |
1.2. Ծննդյան տարեթիվ | |||||||||||||||||||||
1.3. Քաղաքացիություն |
1.4. Ծննդավայր | |||||||||||||||||||||
1.5. Սեռ
|
1.6. Ամուսնական կարգավիճակ
| |||||||||||||||||||||
1.7 Բնակության հասցեն ՀՀ-ում՝ Մարզ՝
Հաշվառված է՝ ________________________ |
1.8. Հեռախոսահամարը ՀՀ-ում՝ ________________________________________ | |||||||||||||||||||||
1.9. Կրթական մակարդակը՝
|
1.10. Ուսումնառության տարիները և վայրը ____________________________________________ | |||||||||||||||||||||
1.11. Մասնագիտությունը | ||||||||||||||||||||||
1.12. Զինվորական ծառայությունը
|
1.13. Երեխաների առկայություն Այո, ___________________________ երեխա
| |||||||||||||||||||||
1.14. ՀՀ-ից մեկնելու պատճառ(ներ)ը |
1.15. Ընդունող երկիրը, բնակության տևողությունը | |||||||||||||||||||||
1.16. Իրավական կարգավիճակը ընդունող երկրում
անկանոն / անօրինական կարգավիճակում գտնվող
|
1.17. Հայաստան վերադարձի ամսաթիվը | |||||||||||||||||||||
1.18. ՀՀ վերադառնալու պատճառ(ներ)ը |
1.19. Վերադարձող քաղաքացու հետ ՀՀ վերադարձած ընտանիքի անդամների թվարկում (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը) | |||||||||||||||||||||
2. Վերադարձի ժամանակ առաջացած խնդիրները | ||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
3. Փաստաթղթեր | ||||||||||||||||||||||
Փաստաթղթի տեսակը
|
Վավերականության ժամկետը 3.1._________________________________ 3.2._________________________________ 3.3._________________________________ 3.4._________________________________ | |||||||||||||||||||||
4. Եկամտի հիմնական աղբյուրները և չափերը | ||||||||||||||||||||||
|
4.1._________________________________ 4.2._________________________________ 4.3._________________________________ 4.4._________________________________ 4.5._________________________________ 4.6. _________________________________ | |||||||||||||||||||||
5. Սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածություն | ||||||||||||||||||||||
5.1. ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում …բաժնում՜ հաշվառված լինելը
| ||||||||||||||||||||||
5.3. Եթե այո, ապա նշել Աջակցության տեսակը
|
չափը 5.3.1_______________________________ 5.3.2_______________________________ 5.3.3_______________________________ 5.3.4_______________________________ 5.3.5_______________________________ 5.3.6_______________________________ | |||||||||||||||||||||
6. Զբաղվածություն | ||||||||||||||||||||||
6.1. Նախքան մեկնելը ՀՀ-ում ունեցած զբաղվածությունը ___________________________________________ Ներկայումս աշխատու՞մ եք, թե՞ ոչ
__________________________________________ __________________________________________ __________________________________________ __________________________________________ __________________________________________ __________________________________________ __________________________________________ |
6.3. Հաշվառվա՞ծ եք արդյոք ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունում
___________________________________ 6.5. Դիմողը հաշվառվա՞ծ է արդյոք գբաղվածության հարցերով օժանդակություն տրամադրող որևէ այլ կազմակերպությունում/ծրագրում
_____________________________________ _____________________________________ _____________________________________ ________________________________ | |||||||||||||||||||||
7. Հատուկ կարիքներ | ||||||||||||||||||||||
7.1. Վերադարձողի հատուկ կարիքներ
________________________________ _______________________________ |
7.2. Վերադարձող քաղաքացու ընտանիքի անդամների հատուկ կարիքներ
________________________________ _______________________________ | |||||||||||||||||||||
7.3. Կացարանով ապահովվածություն
| ||||||||||||||||||||||
7.4. Առողջական խնդիրներ
Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների3 և հիվանդությունների առկայություն
| ||||||||||||||||||||||
7.5. Սոցիալական տներում/ ծերանոցներում տեղավորման կարիք
| ||||||||||||||||||||||
8.Ամփոփիչ հարցեր | ||||||||||||||||||||||
8.1. Դիմողի կարծիքով՝ Հայստանում ունեցած իր և իր ընտանիքի ամենաառաջնային, հրատապ լուծում պահանջող խնդիրը | ||||||||||||||||||||||
8.2. Դիմողի կարծիքով՝ պետական աջակցության ի՞նչ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացվեն ՀՀ վերադարձող խոցելի խմբերի վերաինտեգրման գործընթացն առավել դյուրին դարձնելու համար | ||||||||||||||||||||||
8.3. Որևէ այլ տեղեկատվություն, որը դիմողը կցանկանար հայտնել | ||||||||||||||||||||||
Հարցաթերթը լրացրեց՝ |
Դիմողի ստորագրությունը՝ | |||||||||||||||||||||
Ամսաթիվ |
___________________________
1 Առաջարկի հիմքում ընկած է ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգում» սահմանված գումարի չափը, տես՝ էջ 35։
2 Նշված ժամանակահատվածն ընդունված չափանիշ է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում։
3 Ներկայում պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային և արտագնա պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը մեկնարկել է Երևանի «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում, որի շրջանակներում պալիատիվ բուժօգնության թիմի մասնագետների կողմից ցուցաբերվում են պալիատիվ բուժօգնության ծառայություններ պոլիկլինիկայի բնակիչ հանդիսացող պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող շահառուներին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2023, N 2190-Լ | 15.02.2024, N 336-Լ | |
06.05.2021, N 706-Լ | 08.05.2021, N 336-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|