ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 312-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 635-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» N 635-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «1039» թիվը փոխարինել «766,17» թվով, «53,4» թիվը` «41,18» թվով, իսկ «պարսպի համապատասխան հատվածով» բառերը՝ «43,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով պարսպով» բառերով.
2) 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 20 Երևան |