Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (18.03.2020-23.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի, 2020 N 1

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՑԱԿԵՏՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՄՈՒՏՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝

1. Սահմանել՝

Ա․ այն երկրների (տարածքների) ցանկը, որտեղ առկա է համաճարակաբանական լարված իրավիճակ՝ համաձայն հավելվածի․

Բ․ Որպես ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված առանձնահատուկ դեպք սույն որոշման հավելվածով նախատեսված երկրներից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի, ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, ռազմական կամ սանիտարական թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերի մուտքը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 17-ի թիվ 303-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի տարածք մուտք գործող անձանց մուտքը`պայմանով, որ նրանք ՀՀ տարածք մուտք են գործում մինչև 2020 թ․ մարտի 18-ի 18։30 և փոխարինող մեկ վարորդի մուտքը, եթե նրանց մոտ չեն հայտնաբերվել վարակի ախտանիշներ:

(1-ին կետը լրաց. 18.03.20 N 4)

2. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին , ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

 

Հավելված

Պարետի 2020 թ.

Մարտի 17-ի N 1 որոշման

 

ՑԱՆԿ

 

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

12. Բելգիա

13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 17-ին: