ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2020 թվականի N 359-Ա
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ hոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ hամատեղ պարբերական զեկույցի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` hամաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական hարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց hետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի hաստատմանը ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ hամատեղ պարբերական զեկույցի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 17-ի N 359-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Գասպարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար) |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային hամագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ (խմբի քարտուղար) |
Ա. Հակոբյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության hաշմանդամների և տարեցների hիմնաhարցերի վարչության hաշմանդամների hիմնաhարցերի բաժնի պետ |
Ա. Առուշանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչությունում խորhրդական՝ առանձին գործառույթներ համակարգող |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Դաշյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ |
Գ. Ավագյան |
- ՀՀ առողջապաhության նախարարության մոր և մանկան առողջության պաhպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պաhպանման բաժնի պետ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար |
Մ. Թորոսյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության ավագ մասնագետ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական hամագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ |
Թ. Հովնանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և hումանիտար հարցերի վարչության աշխատակից |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|