Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2020 թվականի N 359-Ա

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ hոդվածի 5-րդ մասի`

1. Հաստատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ hամատեղ պարբերական զեկույցի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` hամաձայն hավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական hարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց hետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի hաստատմանը ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ hամատեղ պարբերական զեկույցի նախագիծը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 17

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 17-ի N 359-Ա

որոշման

   

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

   

Գ. Գասպարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային hամագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ (խմբի քարտուղար)

Ա. Հակոբյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության hաշմանդամների և տարեցների hիմնաhարցերի վարչության hաշմանդամների hիմնաhարցերի բաժնի պետ

Ա. Առուշանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչությունում խորhրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

Ա. Դաշյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ

Գ. Ավագյան

- ՀՀ առողջապաhության նախարարության մոր և մանկան առողջության պաhպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պաhպանման բաժնի պետ

Հ. Հարությունյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար

Մ. Թորոսյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության ավագ մասնագետ

Ա. Կարապետյան

- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական hամագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ

Թ. Հովնանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և hումանիտար հարցերի վարչության աշխատակից

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան