Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2020-22.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի, 2020 թ. N 6

 

ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18-րդ կետերով՝

1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։

3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00:

5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Հավելված

 Պարետի 2020 թվականի

Մարտի 19-ի N 6 որոշման

 

ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

Ապրանքների նկարագրություն

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)

6307 90-ից
9020 00 000 0-ից

Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3

6307 90-ից
9020 00 000 0-ից

Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ

9004 90-ից

Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող

6307 90-ից
9020 00 000 0-ից

Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3

8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ

3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ

3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման

6211-ից

Առանձնահատուկ ամրության բախիլներ

3926-ից

Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն

3005

Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ

3808 94 100 0-ից
3808 94 200 0-ից
3808 94 900 0-ից

Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ

4015 11 000 0-ից

Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ

4015 19 000 0-ից

Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6307 90 980 0-ից

Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6207-ից
6208-ից
6210 10 920 0-ից

Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ

6203-ից
6204-ից

Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով

9020 00 000 0-ից

Շնչառական սարքավորում օզոնային, թթվածնային և ցողացրային (աէրոզոլային) կիրառման, արհեստական կամ այլ շնչառության համար

9019 20 000 0-ից

Էթիլային սպիրտ

2207

Ախտորոշիչ թեստեր

3822-ից, 3002-ից

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00-ին: