Գլխավոր տեղեկություն
Համար
N 257-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2020 թվականի N 257-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխանցված 48,671.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով բժշկական սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 5-ի N 257-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Միավորը

Քանակը

Գինը
(հազ. դրամ)

Ընդամենը
(հազ. դրամ)

1.

Էնդոսկոպիկ տեսախցիկ լապարասկոպիկ վիրաբուժության համար Karl Storz IMAGE1 Տ HX

հատ

1

2,767.3

2,767.3

2.

Էնդոսկոպիկ տեսախցիկի բլոկ լապարասկոպիկ վիրաբուժության համար Karl Storz IMAGE1 CONNECT

հատ

1

2,968.0

2,968.0

3.

Էնդոսկոպիկ վիդիոպրոցեսսոր լապարասկոպիկ վիրաբուժության համար Karl Storz IMAGE 1 Տ X-LINK

հատ

1

2,051.7

2,051.7

4.

Մոնիթոր լապարասկոպիկ վիրաբուժության էնդոսկոպիկ համակարգի համար Karl Storz TM220 27" FULL HD

հատ

1

2,329.0

2,329.0

5.

Էնդոսկոպիկ լուսավորման սարք լապարասկոպիկ վիրաբուժության համար Karl Storz POWER LED 175 SCB

հատ

1

1,749.1

1,749.1

6.

Էնդոսկոպիկ ինսուֆլատոր լապարասկոպիկ վիրաբուժության համար Karl Storz ENDOFLATOR* 40 SCB

հատ

1

3,316.6

3,316.6

7.

Պլաստմասսայե խողովակներ էնդոսկոպիկ–լապարասկոպիկ համակարգի համար 3 կտորից

հատ

3

93.1

279.4

8.

Էլեկտրական հաղորդիչ ՑՕՎ-ից ոչ ավելի լարումով (100ՍՄ) լապարասկոպիկ-էնդոսկոպիկ համակարգի համար

հատ

1

2.0

2.0

9.

Պլաստմասսայե գազի զտիչ ինսուֆլյացիոն համակարգի համար

հատ

1

42.2

42.2

10.

Տարողություն C02 գազի համար սև մետաղից առանց կարի 20 լ-ից պակաս տարողությամբ 165-ից ավելի ճնշման համար

հատ

1

34.9

34.9

11.

Ինսուֆլյացիոն պլաստմասսայե խողովակ գազի ֆիլտրով 10 հ. փաթ., ընդամենը 10 փաթ.

հատ

1

470.0

470.0

12.

Էնդոսկոպիկ օպտիկական սարք լապարասկոպիկ վիրաբուժության համար Karl Storz HOPKINS* TELESCOPE 30*.10մմ.

հատ

1

1,729.6

1,729.6

13.

Թելքաօպտիկական մալուխներ լապարասկոպիկ-էնդոսկոպիկ համակարգի համար

հատ

1

242.4

242.4

14.

Էնդոսկոպիկ ասեղներ լապարասկոպիկ վիրաբուժության համար 2 հատ

հատ

1

103.5

103.5

15.

Էնդոսկոպիկ գործիքներ լապարասկոպիկ վիրաբուժության համար, 18 հատ, 2 լրակազմ

հատ

1

4,714.5

4,714.5

16.

Մարմնի արհեստական մասեր տիտանից լապարասկոպիկ վիրաբուժության համար 16x10/pak

հատ

1

132.0

132.0

17.

Ասպիրացիայի և իրիգացիայի բժշկական փողակ լապարասկոպիկ վիրաբուժության համար (36 սմ)

հատ

1

120.9

120.9

18.

Ուլտրաձայնային սարք ClearVue 550 Philips Healthcare

հատ

1

8,370.0

8,370.0

19.

Ֆիբրոգաստրոսկոպ օպտիկական FG-IZ, Fujifilm

հատ

1

5,685.0

5,685.0

20.

Ֆիբրոկոլոնոսկոպ FC-IZ, Fujifilm

հատ

1

6,465.0

6,465.0

21.

Սառը լույսի աղբյուր LD PS2-HP Fujifilm

հատ

1

998.0

998.0

22.

ԲՀ էլեկտրավիրաբուժական սարք ARC 250; 900-303Serial No 25001189 ստանդարտ լրակազմով համալրված

հատ

1

4,100.0

4,100.0

Ընդամենը

48,671.3

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան