Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2020 թվականի N 244-Ա

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կնքել համապատասխան համաձայնագրեր:

2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. մարտի 6

Երևան

   

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 5-ի N 244-Ա որոշման

Ց Ա Ն Կ

    

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

       

NN
ը/կ

Անվանումը

Ընդհանուր արժեքը
(դրամ)

1.

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի Ջրվեժ բնակավայրի 2-րդ թաղամասի, 14-րդ և 15-րդ փողոցների ջրամատակարարումն ապահովող «ԳՌՈՒՆԴՖՕՍ» (GRՍNDFՕS) պոմպ, ղեկավարման վահանակ

2250000

2.

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-05-0026, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 1 հասցեի դիտահոր՝ 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ՝ d=75.0 մմ, L=500 գծ. մ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0․000256 հա

3107995

3.

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-05-0011, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 2 հասցեի դիտահոր՝ 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ՝ L=185․0 գծմ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0.000256 հա

1401343

4.

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-05-0028, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 3 հասցեի դիտահորերը՝ 1.44 քառ. մ և 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ՝ L=1510․79 գծմ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0.000256 հա

6433173

5.

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 17062019-09-0030, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքի Սյունիք գյուղի d=63մմ L=200մ, d=50մմ L=1200մ, d=40մմ L=1100մ և d=32մմ L=624.4մ խմելու ջրի ջրագիծ

10276459

6.

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-01-0097, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն 14-րդ փողոցի 42 շենքի, 65/1 հասցեի պոմպակայանը՝ 33,1 քառ. մ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0․081 հա

3203220

Ընդամենը

26672190

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան