Գլխավոր տեղեկություն
Համար
N 308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2020 թվականի N 308-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման N 2 հավելվածը իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկու պարբերություններով.

1) «Ս. Անջարգոլյան-Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

2) Գ. Սահակյան-Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական»:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 6

Երևան