ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 2321 հոդվածում`
ա) երկրորդ մասի սանկցիան «պատժվում է ազատազրկմամբ» բառերից հետո լրացնել «երեքից» բառով.
բ) երրորդ մասի դիսպոզիցիան, «որը կատարվել է» բառերից հետո լրացնել «կողոպուտի կամ» բառերով.
Նույն մասի սանկցիայում «վեցից» բառը փոխարինել «ութից» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 258 հոդվածը «դ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» և «զ» կետերով.
«ե) սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույքը սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կողմից դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով առաջացել է այդպիսի միջոցների և գույքի կորուստ կամ փչացում` պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով.
զ) ծառայության մեջ օգտագործելու համար ուրիշին վստահված և սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելն այն զինծառայողների կողմից, որին դրանք անցել կամ հանձնվել են սահմանված կարգի խախտումով`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով»:
Այդ կապակցությամբ հոդվածի «ե» կետը համարել «է» կետ:
Հոդված 3. Օրենսգրքի 2591 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2591. | Զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերի և առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը |
ա) զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որի հետևանքով տուժողին նվազ ծանր կամ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով.
բ) նույն արարքը, եթե դրա հետևանքով, մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց, ինչպես նաև, եթե առաջացրել է այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով.
գ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև տասը տարի ժամանակով.
դ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որն առաջացրել է մի քանի անձանց մահ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից մինչև տասնհինգ տարի ժամանակով»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2592 հոդվածով.
«Հոդված 2592. | Զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերը և առարկաները մեկ ուրիշին հանձնելը |
ա) ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերն ու առարկաները սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կատարած գործողություններն առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև երկու տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով.
բ) նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում»:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «260 հոդվածով» բառերը փոխարինել «2592, 260 հոդվածներով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|