Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.11/19(1574) Հոդ.243
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 246-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ ապահովել, իսկ միջոցառումների կատարման համար պատասխանատու հանդիսացող այլ մարմիններին առաջարկել, որ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնեն տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 246-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Առաջարկվող
միջոցառումը

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը

1

2

3

4

5

6

1. Ընկերությունների հիմնում

1)

Պատրաստել զեկույց պրակտիկայում իրավաբանական անձանց կնիքի պարտադիր պահանջ ներկայացնելու դեպքերի վերաբերյալ։

կնիքի փաստացի պահանջի վերաբերյալ դեպքերի վերհանում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

01.07.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության e-register համակարգի արդիականացում

Ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության e-register համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական գրանցման (սկզբնական և փոփոխությունների) իրականացումը:

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

30.12.2021 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

 2. Շինարարական թույլտվություններ

1)

Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թ. N 596-Ն որոշման լրամշակված տարբերակի ներկայացում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ

կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում՝ ՏԻՄ-ը որպես «Մեկ պատուհան» սկզբունքը կիրառելով

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ կադաստրի կոմիտե

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
(համաձայնությամբ)

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)

10.04.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թ. N 596-Ն որոշման հիման վրա շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ թվայնացման խորհրդի նիստում հաստատելու նպատակով՝ ապահովելով GIS համակարգի և շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի փոխգործելիությունը։

Կառուցապատման ընթացակարգերին մասնակից բոլոր մարմինների և կազմակերպությունների հետ ինտեգրված միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծում, որը կծառայի որպես էլեկտրոնային միասնական հարթակ:

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ կադաստրի կոմիտե

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

01.05.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

3)

Շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի demo տարբերակի ներկայացում թվայնացման խորհրդում

շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի՝ առկա պահանջների բավարարման գնահատում

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ կադաստրի կոմիտե

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

22.09.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

4)

GIS համակարգի փուլային ներդնման (առաջին փուլով Երևանում, ապա մարզերում) տեխնիկական առաջադրանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ թվայնացման խորհրդի նիստում հաստատելու նպատակով

շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացում առկա քայլերի, ժամկետի կրճատման և վարչարարության նվազեցման համար պահանջվող ծրագրային ապահովում ունենալու և վերջինիս նկատմամբ պահանջներ սահմանելու հնարավորություն

ՀՀ կադաստրի կոմիտե

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

01.05.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

5)

Շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի և GIS համակարգի (Երևան քաղաքի) փոխգործելիության ապահովում (համակարգերի alignment) և demo տարբերակի ներկայացում թվայնացման խորհրդում

շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացում անհրաժեշտ ծրագրերի փոխգործելիության ապահովում

ՀՀ կադաստրի կոմիտե

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

22.10.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

6)

«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին», «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի մշակում

«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման», «Բնական գազի մատակարարման և օգտագործման» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների համապատասխանեցում ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո՝ 6-շաբաթյա ժամկետում

Ֆինանսավորում չի պահանջվում:

3. Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում

1)

Տիպային ընկերության մասով էլեկտրաէներգիայի միացման ժամկետների հետ կապված վիճակագրության հավաքագրում և հրապարակում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.05.2019 թ. N 130-Ն որոշմամբ սահմանված միացման ժամկետի 5 օրով կրճատման վերաբերյալ տեղեկատվության ապահովում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)

15.03.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Միացման քայլերի և ժամկետների մասին շնորհանդեսի իրականացում՝ շահառուներին իրազեկելու նպատակով

շահառուների իրազեկվածության բարձրացում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)

30.03.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Բաշխման ցանցի վերազինում՝ էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված համակարգերի ներդնում

Տեխնիկական վերազինում՝
էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացում,
էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների կրճատում, առևտրային կորուստների բացառում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)

Երևան քաղաք՝ 30.12.2020 թ.

Իրականացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջոցներով։

4. Սեփականության գրանցում

1)

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում առաջացած խնդիրները քննելու համար բողոքարկման մեխանիզմի կատարելագործման նպատակով միջազգային փորձի ուսումնասիրում

սեփականության իրավունքների գրանցման ռեեստրի տեղեկությունների թափանցիկության ապահովում

ՀՀ կադաստրի կոմիտե

01.04.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում բողոքարկման մեխանիզմի կատարելագործում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում առաջացած խնդիրները քննելու համար

սեփականության իրավունքների գրանցման ռեեստրի տեղեկությունների թափանցիկության ապահովում

ՀՀ կադաստրի կոմիտե

30.06.2021 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման անհրաժեշտության բացակայության, ավարտական փաստաթղթի կարգավիճակն էլեկտրոնային եղանակով ստուգելու հնարավորության, ինչպես նաև անշարժ գույքին առնչվող գործարքների տեսակների և նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի վերաբերյալ քարոզարշավի շարունակում՝ ներկայացնելով դրանց առավելությունները

շահառուների շրջանակում իրազեկվածության բարձրացում

ՀՀ կադաստրի կոմիտե

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4)

Երևանում և ամբողջ Հայաստանում գրանցված մասնավոր հողատարածքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում Համաշխարհային բանկի փորձագետներին

Երևանում և Հայաստանում գրանցված մասնավոր հողերի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտում

ՀՀ կադաստրի կոմիտե

31.03.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

5)

Հողի գրանցման նախկին և ներկա վկայականների մեծ մասի թվայնացում (ներկայումս սքանավորված են)

թվայնացված վկայականների քանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ներկայացում

ՀՀ կադաստրի կոմիտե

31.03.2022 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

5. Վարկերի ստացում

1)

Ապահովված պարտատերերի պահանջի նկատմամբ մորատորիումի տարածման համար հստակ ժամկետի սահմանման նպատակով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ապահովված պարտատերերի իրավունքների պաշտպանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համակարգում (ռեգիստրում) ապահովված իրավունքներին համարժեք բոլոր գործիքների գրանցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

միասնական ռեգիստրի ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Իրականացնել ապահովված գործարքների բարեփոխման շրջանակներում ներդրված նոր գործիքների վերաբերյալ իրազեկման և կարողությունների զարգացման միջոցառումներ:

շահառուների իրազեկվածության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

6. Փոքր բաժնետերերի պաշտպանություն

1)

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքման կարգը, ստեղծել այդպիսի գործարքների կնքման դեպքում բաժնետերերի շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ, բարձրացնել բաց բաժնետիրական ընկերությունների կորպորատիվ թափանցիկությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի և գործողությունների կազմում

կապիտալի շուկայի զարգացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

01.07.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

7. Հարկերի վճարում

1)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների (այդ թվում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) գծով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունների գործընթացի ժամկետների կրճատում

հարկ վճարողների միասնական հաշիվներին շրջանառու միջոցների վերադարձի արագացում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2)

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման (Pre-filing) համակարգի ներդրում

հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի պարզեցում և ժամանակատարության կրճատում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

31.03.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

3)

Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածների հայեցակարգի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ թվայնացման խորհրդի նիստում հաստատելու նպատակով

Հարկ վճարողներին տրամադրել լրացուցիչ էլեկտրոնային ծառայություն՝ իրենց գործողությունները բջջային (mobile) սարքավորումների միջոցով իրականացնելու նպատակով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

01.09.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4)

Բջջային հավելվածների տեխնիկական առաջադրանքի պատրաստում և ներկայացում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ թվայնացման խորհրդի նիստում հաստատելու նպատակով

Հարկ վճարողներին տրամադրել լրացուցիչ էլեկտրոնային ծառայություն՝ իրենց գործողությունները բջջային (mobile) սարքավորումների միջոցով իրականացնելու նպատակով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

01.02.2021 թ.

ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված աղբյուրներ

5)

Հարկային հաշիվների դուրսգրման և հարկային հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման ծրագրերի բջջային (mobile) տարբերակների մշակում

Ընդլայնել հարկային հաշիվների դուրսգրման և հարկային հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման հնարավորությունները, կրճատել այդ գործողությունների համար անհրաժեշտ ժամանակը և ծախսերը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2021 թ.

ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված աղբյուրներ

8. Արտաքին առևտուր

1)

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի ընդլայնում

արտաքին տնտեսական գործունեության իրականացման շրջանակներում կիրառվող (արտահանման/ներկրման) թույլտվությունների տրամադրման գործընթացներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալի» միասնական հայտի համակարգի (Single Application Form) միջոցով

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2020 թ.

Նախագիծը ֆինանսավորվել է ԵՄ կողմից՝ «ԵՄ-ն Հայաստանին․ աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի շրջանակներում, իսկ համակարգի ներդրման և հետագա շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները նախատեսվում է գնել ՀՀ պետական բյուջեի և (կամ) օրենքով չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:

2)

Նախնական տեղեկատվության ներկայացման էլեկտրոնային հարթակի ներդրում

ստացված էլեկտրոնային նախնական տեղեկատվության հիման վրա ռիսկերի կառավարման մոտեցումների կիրառում, դրանից մաքսային գործառնությունների համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի արտածում, սահմանահատման գործընթացի դյուրացում և ծախսվող ժամանակի կրճատում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2020 թ.

ՀՀ պետական բյուջե

3)

Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների հետ ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրում

սահմանահատման գործընթացում ծախսվող ժամանակի կրճատում, ստացվող տեղեկատվության հիման վրա ռիսկերի կառավարման մոտեցումների կիրառում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2020 թ.

Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) (UNDP)

4)

Մաքսային հսկողության իրականացման ընթացքում ռիսկերի կառավարման ավտոմատացված գործընթացում կիրառվող ռիսկերի նվազեցման միջոցառումների, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների նկարագրի, մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության հիմնավորումների դասակարգիչների հաստատում և կիրարկում ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգում գործող ռիսկերի կառավարման համակարգում

ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.06.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

5)

Մեծ ծավալի տվյալների (Big Data) ժամանակակից կառուցվածքով շտեմարանների մշակման գործիքակազմի ընդլայնում և զարգացում

առավել արդյունավետ ռիսկերի վերլուծությունների արդյունքում՝ արդիական ռիսկի պրոֆիլների կիրառմամբ՝ ավելի արդյունավետ թիրախավորված հսկողության իրականացում, այդ թվում՝ զննման դեպքերի տեսակարար կշռի նվազեցման նպատակով

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

6)

 Ավտոմատ բացթողման էլեկտրոնային համակարգի ներդրում՝ առանց մաքսային մարմինների գտնվելու վայրեր այցելության

մաքսային գործառնությունների իրականացման վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

7)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից առկա հսկողական գործիքների համատեղ օգտագործում, այդ թվում՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի և ՍԷԿՏ համակարգերի ինտեգրում

սահմանահատման գործընթացում ծախսվող ժամանակի կրճատում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

30.12.2020 թ.

օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

8)

HS 22 խմբի ապրանքների ՌԴ արտահանման դեպքում սահմանահատման ժամանակ մաքսային մարմինների կողմից փաստաթղթային ստուգման ենթարկված գործարքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում 2018-2019 թթ. համար

 Համաշխարհային բանկի կողմից հավաքագրված տվյալների հետ համադրում և վերջինիս իսկության ստուգում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

01.04.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

9)

ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնների ստեղծում

Ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոններ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

30.12.2022 թ.

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

10)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրվող ներմուծման/
արտահանման լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում

արտաքին տնտեսական գործունեության իրականացման շրջանակներում կիրառվող՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրվող ներմուծման/արտահանման լիցենզիաների տրամադրման գործընթացներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

01.07.2020 թ.

Բազմակողմանի հիմնադրամ (Multilateral Fund for the Implementation of the Montreal Protocol)

9. Պայմանագրերի կիրարկում

1)

Քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգի ներդնում

քաղաքացիական դատավարության շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու, գործի նյութերին ծանոթանալու, գործի ընթացքին հետևելու, ծանուցվելու հնարավորություն
 
դատարանների համար էլեկտրոնային եղանակով գործի կառավարման հնարավորություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

30.12.2022 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

2)

Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում

սնանկության վարույթի շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու, գործի նյութերին ծանոթանալու, գործի ընթացքին հետևելու, ծանուցվելու հնարավորություն

դատարանների համար էլեկտրոնային եղանակով գործի կառավարման հնարավորություն

Ապահովվել է սնանկության կառավարիչների ընտրության և նշանակման գործընթացն էլեկտրոնային եղանակով:

ՀՀ արդարադատության նախարարություն

30.12.2021 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

3)

Վարչական գործերով էլեկտրոնային համակարգի ներդնում

վարչական դատավարության շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու, գործի նյութերին ծանոթանալու, գործի ընթացքին հետևելու, ծանուցվելու հնարավորություն

դատարանների համար էլեկտրոնային եղանակով գործի կառավարման հնարավորություն

ՀՀ արդարադատության նախարարություն

30.12.2022 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

4)

Քրեական գործերով էլեկտրոնային համակարգի ներդնում

քրեական գործի շրջանակներում դատարանի և մինչ դատական վարույթ իրականացնող մարմինների էլեկտրոնային համակարգերի միջև փոխգործելիության և էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության ապահովում

դատարանի համար դատական գործի կառավարման էլեկտրոնային գործիքներ, ինչպես նաև քրեական դատավարության մասնակիցների համար էլեկտրոնային եղանակով դատավարական գործողություններ իրականացնելու հնարավորություն

ՀՀ արդարադատության նախարարություն

30.12.2023 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

10. Սնանկության ճանաչում

1)

Ապահովել սնանկության վտանգի վարույթի վերաբերյալ իրավաբանների պատշաճ իրազեկումը (հրապարակումներ, քննարկումներ, տեղեկատվական նյութերի պատրաստում, հարցազրույցներ)։

շահառուների իրազեկվածության բարձրացում

ՀՀ արդարադատության նախարարություն

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

2)

Պարտապանի էական ակտիվների օտարման գործարքի նկատմամբ պարտատերերի` հավանություն տալու մեխանիզմ սահմանող՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

պարտատերերի իրավունքների պաշտպանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

Այլ միջոցառումներ

1. Զբաղվածության ոլորտի օրենսդրության կատարելագործում

1)

Աշխատանքային օրենսգրքի բարելավման աշխատանքների իրականացում` շեշտադրելով աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, աշխատաժամանակի, սոցիալական երաշխիքների տրամադրման հարցերը

գործարարությամբ զբաղվելու արդյունավետության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

31.03.2021 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

2)

Գործատուի համար օտարերկրացի աշխատողին աշխատանքի ընդունման թույլտվության տրամադրման կարգի ուսումնասիրում

օտարերկրյա աշխատողներին աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմների պարզեցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

01.05.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

3)

Գործատուի համար օտարերկրացի աշխատողին աշխատանքի ընդունման թույլտվության տրամադրման կարգի դյուրացում/
ազատականացում

օտարերկրյա աշխատողներին աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմների պարզեցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

01.09.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

2. Տնտեսական մրցակցության պաշտպանություն

1)

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման արդյունավետ կարգավորումների ներդնում

վերահսկման առավել արդյունավետ լծակների ներդրում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

20.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

3. Պետական գնումներ

1)

Պետական գնումների էլեկտրոնային համակարգի փոփոխության վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ թվայնացման խորհրդի նիստում հաստատելու նպատակով

ծրագրային պահանջների հստակ սահմանում՝ էլեկտրոնային գնումների համակարգը՝ միջազգային, ինչպես նաև գնումների օրենսդրության տեխնիկական և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանեցնելով

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.11.2020 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

2)

Պետական գնումների էլեկտրոնային համակարգի նոր ծրագրային ապահովում

էլեկտրոնային գնումների համակարգի՝ միջազգային, ինչպես նաև գնումների օրենսդրության տեխնիկական և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանեցում

ՀՀ ֆինանսների նախարարություն

30.12.2021 թ.

ՀՀ պետական բյուջե կամ միջազգային դոնոր կազմակեր-պություններ

3)

Պետական գնումների բողոքարկման մեխանիզմների արդյունավետության բարձրացում

գնումների հետ կապված բողոքները քննել միայն դատարանների կողմից՝ նման դեպքերի համար սահմանելով հատուկ վարույթով որոշումների կայացման ընթացակարգ

ՀՀ ֆինանսների նախարարություն

30.12.2022 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

4)

«Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանափակել/
արգելել անբարեխիղճ մրցակցության գործողություն դրսևորած տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը գնման գործընթացներին։

անբարեխիղճ վարքագծի կանխում, տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետության բարձրացում, պետական գնումների շրջանակում տնտեսական մրցակցության սկզբունքի պահպանում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

30.12.2020 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան