Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.11/18(1573) Հոդ.219
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1469-Ն որոշմամբ նախատեսված քաղաքացիներին օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 12,275.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 27-ի N 223-Ն որոշման