Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-132
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.08.1997-01.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

23 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1611 և 1625 հոդվածներով.

«Հոդված 1611. Հարկային դրոշմանիշեր կեղծելը

 

Հարկային դրոշմանիշեր կեղծելը կամ կեղծած դրոշմանիշերն օգտագործելը կամ իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով` կեղծ դրոշմանիշերով դրոշմավորված (սոսնձված) ապրանքների բռնագրավմամբ»:

 

Հոդված 1625.

«Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնելը

 

Առանց հարկային դրոշմանիշերի դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնելը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը չի գերազանցում տասը հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ:

Նույն արարքը, եթե չդրոշմավորված ապրանքների արժեքը գերազանցում է տասը հազար դրամը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամանակով` չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների բռնագրավմամբ»:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «161» թվից հետո լրացնել «1611» թիվը, իսկ «1624» թվից հետո` «1625» թիվը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
19 հուլիսի 1997 թ.
ՀՕ-132

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան