Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.24/25(1580).1 Հոդ.297.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՍԴ/0020/01/17

 

30 դեկտեմբերի 2019 թվական

ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի

 

Գրիգոր Արկադյայի Վարդանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում նշվել է. «(...) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»։ Սակայն որոշման պատճառաբանական մասում՝ 16-րդ կետում, նշվել է, որ ստորադաս դատարանների թույլ տված խախտումները հիմք են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է անհստակություն, որն անհրաժեշտ է լուծել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Գրիգոր Արկադյայի Վարդանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման պատճառաբանական մասում՝ 16-րդ կետում, «հիմք է Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար» բառերը փոխարինել «հիմք է Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար» բառերով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան