Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-178
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

«գ) պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը»:

 

Հոդված 2. Օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի`

 

ա) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) գույքահարկը`

համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար` հինգ տոկոսի չափով,

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար` ամբողջությամբ»:

բ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) հողի հարկը`

համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար` հինգ տոկոսի չափով,

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար` ամբողջությամբ,

Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների հողի համար ամբողջությամբ»:

 

Հոդված 3. Օրենքի 17 հոդվածի 3-րդ կետի

 

ա) «ա» ենթակետի «ծախսերի» բառից հետո լրացնել «և մասհանումների» բառերը.

բ) «գ» ենթակետի «վարձավճարները» բառը փոխարինել «վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարները` հինգ տոկոսի չափով» բառերով.

գ) «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետ`

«ը) ճանապարհային վճարը»:

Այդ կապակցությամբ նույն կետի «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ:

 

Հոդված 4. Օրենքի 21 հոդվածի`

 

ա) 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և» բառերը.

բ) 13-րդ կետի «պետական բյուջեի նախագիծն» բառերը փոխարինել «պետական բյուջեի նախագիծը` ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը» առանձին հոդվածը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 28 հոդվածի`

 

ա) 1.1. կետի «ա» և «բ» ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) հողի հարկը համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար` 95 տոկոսի չափով.

բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար 95 տոկոսի չափով».

բ) 1.2. կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները` 95 տոկոսի չափով»:

 

Հոդված 6. Օրենքի 38 հոդվածի`

 

ա) 6-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով`

«ը) ճանապարհային վճարը»:

Այդ կապակցությամբ նույն կետի «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ:

բ) 7-րդ կետի «ա» ենթակետում «մուտքերը» բառից հետո լրացնել «այդ թվում` լուծարված պետական ձեռնարկությունների, լուծարված պետական բաժնետիրական ընկերությունների մնացորդային գույքի օտարումից մուտքերը» բառերը.

գ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) բանկերի, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների` պետական սեփականություն համարվող բաժնետոմսերի օտարումից մուտքերը»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-178