Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-115
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.1997-12.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով 27 մայիսի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1. 4 հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Օրենքի նախագծի քվեարկությունը դռնփակ նիստում արգելվում է»:

2. 12 հոդվածն առաջին մասից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հերթական եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 17.30-ից մինչև ժամը 18.00 պատգամավորներն ըստ հերթագրման հաջորդականության կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նախագահողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպե»:

3. 16 հոդվածի.

ա) չորրորդ մասը «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» կետով`

«գ) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նման որոշում է ընդունել»:

Այդ կապակցությամբ նախկին «գ» կետը համարել «դ» կետ,

բ) հինգերորդ մասում «որոնք» բառից հետո լրացնել «անհարգելի» բառը:

4. 29 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում»:

5. 31 հոդվածի.

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Առնվազն 10 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խումբ»,

բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Յուրաքանչյուր պատգամավոր կարող է լինել միայն մեկ խմբակցության կամ խմբի անդամ»,

գ) երրորդ մասում «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով, իսկ վերջին նախադասությունը հանել,

դ) վեցերորդ մասում «15» թիվը փոխարինել «10» թվով,

ե) վեցերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`

«Խմբի համալրումը կատարվում է պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա` խմբի որոշմամբ»:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
7 հունիսի 1997 թ.
ՀՕ-115