Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-106
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.04.1997-31.12.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.21/8
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մարտի 1997թ.

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եվ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման եվ սոցիալական զարգացման ֆոնդերի մասին

 

գ լ ու խ  I

 

ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերը (այսուհետ` ֆոնդեր), դրանց գոյացման աղբյուրները և օգտագործման ուղղությունները:

 

Հոդված 2. Ֆոնդերը ձևավորվում և օգտագործվում են ֆինանսական, հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ` ֆինանսական, հարկային մարմինների հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

գ լ ու խ  II

 

ֆոնդերի գոյացման աղբյուրները

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կատարված ստուգումներով և վերստուգումներով հայտնաբերված միջոցներից 10 տոկոս մասհանումների հաշվին:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, պարտադիր վճարումներից և դրանց հետ կապված ֆինանսական պատժամիջոցներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ) 10 տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի կազմավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կատարված ստուգումներով և վերստուգումներով «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերի պարտադիր վճարները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով գանձվող գումարները:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարները:

 

գ լ ու խ  III

 

ֆոնդերի օգտագործման ուղղությունները

 

Հոդված 5. Ֆոնդերի միջոցները ծախսվում են հետևյալ ուղղություններով`

ա) լրացուցիչ գումարներ հայտնաբերող աշխատողի, աշխատողների խմբի, ինչպես նաև լրացուցիչ գումարների հայտնաբերման գործում ներդրում ունեցած աշխատողների դրամական պարգևատրման համար.

բ) համակարգի նյութատեխնիկական և սոցիալական զարգացման նպատակներով:

 

Հոդված 6. Լրացուցիչ գումարներից մասհանումները ֆոնդերին կատարվում են ֆինանսական և հարկային մարմինների աշխատողների կողմից` յուրաքանչյուր ստուգման (վերստուգման) ակտով արձանագրված ընդհանուր գումարից: Միջոցների մուտքագրումը ֆոնդեր իրականացվում է միայն հայտնաբերված լրացուցիչ գումարները պետական բյուջե մուտքագրումից (վերականգնումից) հետո:

գ լ ու խ  IV

եզրափակիչ դրույթներ

Հոդված 7. Ֆոնդերի միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Լ. Տեր-Պետրոսյան

Երևան
26 մարտի 1997թ.  
ՀՕ-106

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2003, ՀՕ-28-Ն 27.12.2003, ՀՕ-106
26.12.1997, ՀՕ-182 31.12.1997, ՀՕ-106
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան