Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2020-24.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.01/31(1586).1 Հոդ.374.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի N 419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 և 3 հավելվածներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 9 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների շրջանակում օժանդակության գործիքների կիրառմամբ տնտեսավարողներին տրամադրվող աջակցության համար ֆինանսական միջոցների ապահովման նպատակով 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15,000,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 31

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 419-Ն որոշման