Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-133
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.08.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.11/18
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

23 հունիսի 1997 թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասի 4-րդ կետից և 28 հոդվածից հանել «ստացված շահույթի (եկամտի)», «շահույթը (եկամուտը)» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 26 հոդվածի առաջին մասում «վեցապատիկը» և «տասնապատիկը» բառերը համապատասխանաբար փոխարինել «քսանապատիկը» և «երեսնապատիկը» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 37 հոդվածը «շարունակվող» բառից հետո լրացնել «և տևող» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 481 հոդվածով.

  

«Հոդված 481. Պետական պահուստային ֆոնդի հողերի ապօրինի օգտագործումը չկանխելը
 

Պետական պահուստային ֆոնդի հողերի ապօրինի օգտագործումը լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից չկանխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 169 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը

 

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը կամ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1691 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1691. Հաշվապահական հաշվառում չվարելը կամ հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը կամ հայտարարագիրը, հաշվարկը, հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը

 

Հաշվապահական հաշվառում չվարելը կամ նախատեսված դեպքերում այլ հաշվառում չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվապահական հաշվետվության կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ հաշվապահական հաշվետվությունը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 170 և 1701 հոդվածները հանել:

 

Հոդված 8. Օրենսգրքի 1702 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1702. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը

 

Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային ու զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 1703 հոդվածի դիսպոզիցիայից հանել «ձեռնարկության պաշտոնատար անձի կողմից» և «կարգով և» բառերը, իսկ սանկցիայի «լրիվ չափից մինչև կրկնապատիկը» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 1704 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1704. Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը

 

Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով»:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1706 հոդվածով.

 

«Հոդված 1706. Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը

 

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ վճարողի կողմից հարկվող օբյեկտը (հարկը) կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումը թաքցնելուն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով»:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1821 հոդվածով.

 

«Հոդված 1821. Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին խոչընդոտելը
 

Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 219 հոդվածում «45-48» թվերը փոխարինել «45-47» թվերով:

 

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2191 հոդվածով.

 

«Հոդված 2191. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները

 

Տարածքային կառավարման մարմինները քննում են մարզպետի տնօրինության տակ գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի մասով սույն օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները քննում են նույն հոդվածով նախատեսված այլ իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքների ղեկավարները»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 2442 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2442. Հարկային տեսչության մարմինները

 

Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 481, 1691, 1702, 1703, 1704, 1706 և 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով:

Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության վարչությունների պետերը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմինների պետերը»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 263 հոդվածի երրորդ մասը «մաքսային հիմնարկների» բառերից հետո լրացնել «հարկային տեսչության մարմինների» բառերով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 310 հոդվածից հանել «ստացված շահույթի (եկամտի)» բառերը և իններորդ պարբերությունը:

Հոդված 18. Օրենսգրքի 2443 հոդվածում «1703» թվից հետո «և» շաղկապը փոխարինել «1691, 1706, 1821» թվերով:

 

Հոդված 19. Վերացնել օրենսգրքի 1691, 1701, 1703 և 1704 հոդվածների գործողության կասեցումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
19 հուլիսի 1997 թ.
ՀՕ-133