Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2020 թվականի N 204-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 96-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի «Սուրեն Պապիկյանին և Արմեն Սիմոնյանին Շվեդիայի Թագավորություն գործուղելու մասին » N 96 – Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Սուրեն Պապիկյանին և» բառերը.

2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերը.

3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:»:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 19

Երևան