Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.30/28(1583).1 Հոդ.346.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2020 թվականի N 393-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 185,754.6 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ գնումներն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշմամբ նախատեսված կարգով, հաշվի առնելով նաև, որ սույն կետով նախատեսված գործարքների նկատմամբ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:

4. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին ձեռք բերվող նյութերն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն N 9 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նյութերի ձեռքբերումից հետո ապահովել դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 30

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

 մարտի 30-ի N 393-Ն որոշման