Գլխավոր տեղեկություն
Համար
N 458-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.07/35(1590) Հոդ.399
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 458-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման 5-րդ կետում և որոշման հավելվածի 14-րդ, 16-րդ կետերում և 20-րդ կետի «ա» ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետում և N 1 հավելվածի 4-րդ և 34-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

2) N 1 հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Մատենադարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհուրդը բաղկացած է 23 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը խորհրդի անդամ է՝ ի պաշտոնե: Մեկական ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գիտության կոմիտեից, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններից, Հայաստանի ազգային գրադարանից, կրթության և գիտության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կամ բարեգործական կազմակերպություններից: Խորհրդի կազմում ընդգրկվում են նաև երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի անվանի գիտնականներից և 11 ներկայացուցիչ՝ Մատենադարանից:» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան