Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-92
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.02.1997-01.01.2001)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/23-24 Հոդ.296
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 84 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով».

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 85 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 86 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 87 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 88 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 89 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 90 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 91 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 92 հոդվածի դիսպոզիցիան և սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և այլ առարկաները փոխադրողի կողմից որևէ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ անձի հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 93 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 94 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 95 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 96 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 97 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 98 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 99 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 99.

Մաքսային վճարումներ չկատարելը

 

Սահմանված ժամկետներում մաքսատուրքը և մաքսավճարները չվճարելը կամ թերի վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` չվճարված մաքսատուրքի կամ մաքսավճարի հնգապատիկի չափով»:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

25 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-92