Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-91
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.02.1997-21.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ դեկտեմբեր 1996/23-24(1123-1124) Հոդ.295
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 161 հոդվածով`

 

«Հոդված 161.

ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 19 հոդվածի առաջին մասում «խորհրդային բանակի» բառերը փոխարինել «զինված ուժերի» բառերով և նույն մասը լրացնել «իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից` տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ունենալու մասին» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

25 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-91