Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2020-01.04.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի, 2020 թ. N 23

 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N 16 որոշման`

1. 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետով՝

4) Սույն թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2 փողոց) Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

2. որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 30-ին: