Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-89
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.12.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀ 24.12.96/261
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«19» նոյեմբերի 1996 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1. 9 հոդվածը «բ» ենթակետի վերջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասությամբ և նոր պարբերությամբ`

«Ընդ որում, միայն այն դեպքում, երբ աշխատավորական կոլեկտիվի անդամների ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել և բաժանորդագրվել է ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքի մինչև 20 տոկոսին:

Եթե բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրության ընթացքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցողների թիվը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրությունը համարվում է չկայացած, և փակ բաժանորդագրության համար կոլեկտիվին վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի` բաց բաժանորդագրության միջոցով»:

Այդ կապակցությամբ «բ» ենթակետի վերջին նախադասությունը համարել երրորդ պարբերություն:

2. 23 հոդվածի 1 կետում «ունի միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որն» բառերը փոխարինել «ունեն Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վերջինս» բառերով:

3. 24 հոդվածը 1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11 կետով`

«11. Այն ձեռնարկությունը, որը վերջին երկու տարիների ընթացքում իր հիմնական գործունեության տարեկան արդյունքներով շահութաբեր է և պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով չունի պարտքեր, ինչպես նաև դրանց վճարման ժամկետների խախտման համար հաշվարկված և չվճարված տույժեր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեփականաշնորհվում է աշխատավորական կոլեկտիվին` սահմանափակ պատասխանատվության ընկերություն, փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով կամ բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու և բաժնետոմսերը ձեռնարկության կոլեկտիվին փակ բաժանորդագրության ձևով` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, եթե պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի որոշմամբ փակ բաժանորդագրությանը կարող են մասնակցել նաև ոչ կոլեկտիվի անդամներ` մինչև երեք մարդ»:

4. 27 հոդվածի 4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բաժնեմասերի բաշխումը աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ձեռք բերած անձանց միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների (ըստ սույն օրենքի 2 հոդվածի 6 կետի «ա» ենթակետի սահմանման) որոշմամբ` ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամի կարգավիճակ ձեռք բերած անձանց բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա այդ բաժնեմասը բաշխվում է կոլեկտիվի անդամների միջև` հավասարաչափ: Ներդրումների չափը չպետք է գերազանցի «փոքր» օբյեկտի գնահատված արժեքը: «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվին, եթե դրա հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր և կատարել է համապատասխան ներդրում»:

5. 32 հոդվածը 4 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2 կետով`

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանատու է բաց բաժնետիրական ընկերության ազդագրում տպագրված և հրապարակված տվյալների համար: Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում իրենց ենթակայության ներքո գտնվող ձեռնարկությունը նոր սեփականատիրոջը հանձնելու համար:

6. Բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհվելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու պահից մինչև բաց բաժնետիրական ընկերության առաջին ժողովն ընկած ժամանակահատվածում այդ ձեռնարկության կողմից պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով պարտքերի դիմաց տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում»:

Այդ կապակցությամբ «5» կետը համարել «7» կետ:

6. 43 հոդվածի երկրորդ պարբերությունը «զբաղեցրած հողակտորի» բառերից հետո լրացնել «չափերն ու» բառերով:

 

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. 5 հոդվածի վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ` քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան 90 տոկոսը մարվելու դեպքում»:

2. 6 հոդվածի`

վերջին մասից հանել «ինչպես նաև փակ բաժնետիրական ընկերությունների ձևով ձեռնարկությունների սեփականաշնորհման» բառերը.

սանդղակ 1-ի երկրորդ սյունակը (առաջին վճարը) սկսած երկրորդ տողից մուծման գումարի չափերից առաջ լրացնել «ոչ պակաս» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

19 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-89

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան