Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-88
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.1997-01.07.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1996 թ.

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածից հանել «մարդատար ավտոմեքենաների անվադողեր» և «ձեռագործ գորգեր» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքների ներմուծման արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի)»:

 

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`

Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի

Ապրանքախմբի անվանումը

Դրույքաչափը

22.07   22.08

գինի-օղու արտադրանք

125

22.03

գարեջուր

75

22.04   22.05

խաղողի գինիներ, գինենյութ

50

16.04   30100

ձկան խավիար

200

24.02

ծխախոտի արտադրանք
այդ թվում`

100

  սիգարետներ ֆիլտրով

100

  սիգարետներ առանց ֆիլտրի

50

71.13   71.14   71.15

71.16   71.17

ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա)

30

43.42.03

մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բնական կաշվից հագուստ

25

87.03

մարդատար ավտոմեքենաներ

15

69.11   70.13.31

բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք

25

27.10   00200

բենզին

25»:

 

Հոդված 4. Սույն օրենքը կիրարկել 1997 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

18 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-88

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան