Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.25/26(1581) Հոդ.338
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2020 թվականի N 334-Ն

 

«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1587-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասն ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ենթակայության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 81.210.0027) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 42.210.02021):

2. Սահմանել, որ՝

1) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են անցնում միացող իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական» բառերը փոխարինել «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» և «Զիկատար» բառերով.

2) 3-րդ կետի «ա» ենթակետը և որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը «օգտագործման» բառից հետո լրացնել «, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման» բառերով.

3) 3-րդ կետի «բ» ենթակետը և որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը «տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.» բառերից հետո լրացնել «անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում, մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:» բառերով.

4) 4-րդ կետում «13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով» բառերով.

5) 5-րդ կետում «Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ» բառերը փոխարինել «Վանաձորի «Սարուխանյան Ժ. անվան» դենդրոպարկ» բառերով։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշումը։

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

ա. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի կազմի և արժեքի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,

բ. «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը,

գ. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

2020 թ. մարտի 23

Երևան