Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-78
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.10.1996-30.11.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/19(1119) հոդ. 228, ՀՀ 12.10.96/209
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.11.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«10» սեպտեմբերի 1996 թ.

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքով զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, արտակարգ իրավիճակների վարչության (այսուհետ` համապատասխան նախարարություններ, վարչություն) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները»:

 

Հոդված 2. Օրենքի 4, 20, 33, 35, 39 հոդվածներում «համապատասխան նախարարության, պետական վարչության» բառերը փոխարինել «համապատասխան նախարարությունների, վարչության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11, 25, 30, 38 հոդվածներում «նվազագույն աշխատավարձի» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14 հոդվածում`

«ա» ենթակետում «նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափից» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի 200 տոկոսի չափից» բառերով.

«բ» ենթակետում «նվազագույն աշխատավարձի 100 տոկոսի չափից» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի 150 տոկոսի չափից» բառերով.

«գ» ենթակետում «նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի չափից» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի չափից» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 19 հոդվածում`

«ա» ենթակետում «նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափից» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի չափից» բառերով.

«բ» ենթակետում «նվազագույն աշխատավարձի 80 տոկոսի չափից» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի 200 տոկոսի չափից» բառերով.

«գ» ենթակետում «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափից» բառերը փոխարինել «բազային կենսաթոշակի չափից» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 20 հոդվածում «պետական վարչության» բառերը փոխարինել «վարչության» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 22 հոդվածում «54 հոդվածով» բառերը փոխարինել «21 և 22 հոդվածներով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 23 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքով սահմանվող կենսաթոշակների նշանակման վերաբերյալ համապատասխան նախարարությունների, վարչության որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով»:

 

Հոդված 9. Օրենքի 26 հոդվածի հինգերորդ մասում «53 ու 55 հոդվածներին» բառերը փոխարինել «48 հոդվածին» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 27 հոդվածում «56» թիվը փոխարինել «51» թվով:

 

Հոդված 11. Օրենքի 28 հոդվածի երկրորդ մասում «ութապատիկ» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 331 հոդվածով`

 

«Հոդված 331. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Հոդված 13. Օրենքի 34 հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

Այդ կապակցությամբ երկրորդ և երրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ մասեր:

 

Հոդված 14. Օրենքի 36 հոդվածի չորրորդ մասը «ժամկետային զինվորական ծառայության զինծառայողները» բառերից հետո լրացնել «ինչպես նաև միլիցիայի շարքային և սպայական անձնակազմը» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 40 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 40. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կիրառվում է 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 հոկտեմբերի 1996 թ.

ՀՕ-78