Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2020 թվականի N 67-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,212,310 դրամ ընդհանուր արժողությամբ «Բազմաբնակարան շենքի նորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Միհրշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930335) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N 012Ա/019 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի երրորդ հարկի նորոգման աշխատանքների իրականացում՝ 25,212,310 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

 2020 թ. փետրվարի 5

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

փետրվարի 5-ի N 67-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ:

 2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի փողոց թիվ 1 քաղաքաշինական

6.

Ծրագրի բյուջեն

25,212,310 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում բազմաբնկարանային շենքի 3 հարկի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից ( ՀՀ, ք. Երևան, Նորք - Մարաշ 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ 00930335 ), պայմանագիր՝ N 012Ա/019, կնքված՝ 2019 թ. հունիսի 3-ին: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թ. ապրիլի 3-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ՝ 25,212,310 դրամով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թ. ապրիլի 3-ը:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Էջմիածնի քաղաքապետարանի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան