Գլխավոր տեղեկություն
Համար
N 1465-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (04.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.984
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1465-Ա

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար, որը գնորդի կողմից ենթակա է վճարման մասնավորեցման հատուկ հաշվին` մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`

ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները.

բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք.

գ) «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքը գրանցվում է բաժնետոմսերի գնի վճարումից և սույն կետի «բ» ենթակետի պահանջը կատարելուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 457,5 հեկտար հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը՝ 49 տարի ժամկետով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության՝ վարձակալված հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի, ինչպես նաև շենքերի և շինությունների սեփականության իրավունքի պետական գրանցումը։

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ քննարկել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր։

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատելու դիմաց ապահովել հետևյալ հատուցման մեխանիզմով համապատասխան գործարքների կնքումը, հաշվապահական հաշվառման մեջ դրա արտացոլումը և հաշվետվություններ ներկայացնելը՝

ա) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված գազի դիմաց 5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք (1 ԱՄՆ-ի դոլարը` 555 դրամ փոխարժեքով) 3107500200 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից և Հայաստանի Հանրապետությանը՝ առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված 50 տոկոս զեղչ սակագներով 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 1266900,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 703129800 դրամի պարտավորությունից.

բ) «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել իր կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3107500200 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից.

գ) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3107500200 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից.

դ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 300,22 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքից և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 2807280200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքից.

ե) «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով՝ երկկողմանի ակտերով հաստատված 229,3 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից, առանձին սպառողների համար օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 151 մլն դրամ պարտավորությունից.

զ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով՝ երկկողմանի ակտերով հաստատված 102,3 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից և առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 197,92 մլն դրամ պարտավորությունից.

է) սույն կետի «դ» ենթակետով «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատման գումարի և սույն կետի «ե» ենթակետում նշված փոխհատուցման գումարի տարբերությունը համարվում է որպես «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընկերության պարտավորությունների մարում։

(7-րդ կետը փոփ. 19.12.02 N 1957-Ա, 20.03.03 N 288-Ա)

8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարներին՝ ապահովել իրենց համակարգի բյուջետային հիմնարկների կողմից սույն որոշման 7-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված համապատասխան պարտքերի մարման մասին ակտերի ստորագրումը և իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքներ հաշվետվություններ ներկայացնելը։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2003, N 288-Ա 04.04.2003, N 1465-Ա
19.12.2002, N 1957-Ա 26.12.2002, N 1465-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան