Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2020 թվականի N 120-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝

1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության լրամշակված նախագիծը մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 3

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 3-ի N 120-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ռ. Բադասյան  

- ՀՀ արդարադատության նախարար (խմբի ղեկավար)

     

Ք. Գրիգորյան

 

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(խմբի ղեկավարի տեղակալ)

 

   

Ա. Այվազյան

 

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության
առաջին դասի խորհրդական (համաձայնությամբ)

     

Տ. Եսայան

 

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

     

Ա. Մարտիրոսյան

 

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

     

Ա. Ղուկասյան

 

- ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ

     

Մ. Բաբայան

 

- ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր

     

Ա. Մարտիրոսյան

 

- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության
վարչության պետ (համաձայնությամբ)

     

Ն. Սարգսյան

  - ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետի տեղակալ,
ոստիկանության գնդապետ
     

Ա. Չիլինգարյան

 

- ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության
պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

     

Վ. Հովսեփյան

 

- ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության պետի տեղակալ,
1-ին վարչության պետ, ոստիկանության գնդապետ

     

Հ. Հակոբյան

 

- ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և
վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ)

     

Ա. Ավոյան

 

- ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական
փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

     

Վ. Սահակյան

 

- ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության պետի տեղակալ,
ոստիկանության փոխգնդապետ

     

Ս. Մարտիրոսյան

 

- ՀՀ ոստիկանության զորքերի մարտական պատրաստության
բաժնի պետ, գնդապետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 3-ի N 120-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ՝ խումբ) ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը լրամշակելու նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում քննարկումներ, հավաքագրում անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, ամփոփում ստացված և հավաքագրված տեղեկատվությունը, նիստերի և քննարկումների արդյունքները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Խումբը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խմբի ղեկավարը՝

1) ղեկավարում է խմբի աշխատանքները.

2) կազմակերպում է քննարկումներ.

3) նշանակում է խմբի նիստի անցկացման վայրը, օրը.

4) հաստատում խմբի նիստի օրակարգը.

5) հրավիրում և նախագահում է խմբի նիստերը, ներկայացնում խմբին այլ մարմիններում և կազմակերպություններում.

6) իրականացնում է խմբի աշխատանքների համակարգման համար անհրաժեշտ այլ գործողություններ։

4. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է խմբի ղեկավարի տեղակալը՝ օգտվելով նույն լիազորություններից։

5. Խումբն իր աշխատանքներն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է խմբի նախագահը:

6. Խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

7. Խմբի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

8. Անհրաժեշտության դեպքում խմբի ղեկավարի որոշմամբ կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր, խմբի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել ազգային կամ միջազգային փորձագետներ, ինչպես նաև ոստիկանության կամ արդարադատության ոլորտում գործունեության առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան