ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 2-Ա |
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 186 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության (իրավանախորդ՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ) հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2020 թվականի հունվարի 23-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության հայտը և վերակազմակերպման հիմքով վերաձևակերպել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 186 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|