Գլխավոր տեղեկություն
Համար
N 300-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2020-22.03.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.17/21(1576).1 Մաս 2 Հոդ.257.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 17 մարտի 2020 թվականի N 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդ որում՝ ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, իսկ քսաներորդից քառասուներորդ տողերում նշված ապրանքների մասով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

 

«Քլորիդ ծովի ջուր

2501

Ծծումբ ոչ սուբլիմացված

2503

Ցեմենտի կլինկեր

252310

Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ

2713

Վառելիք ռեակտիվ շարժիչների համար

2710192100

Հեղուկ քլոր

2801

Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային

2802

Քլորոսուլֆոնային թթու

2806

Ծծմբաթթու, օլեում

2807

Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ

2808

Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա)

2815

Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ

2828

Սուլֆիտներ, թիոսուլֆատներ.

2832

Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)

2836

Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով

2849

Ածխաջրածնի ածանցյալներ

2904

Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ. սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները

 2909

Բազմակարբոնաթթուներ

2917

Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում

3102 30

Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝

3901-ից 3907

Ֆեռոսիլիցիում՝ 55 % զանգվածային բաժնից ավելի սիլիցիում պարունակող

72022100»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

2020 թ. մարտի 17

Երևան