Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.29/6(1561) Հոդ.27
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2020 թվականի N 51-Ն

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 48.3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները և հանույթի տնօրինման պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 23

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 51-Ն որոշման

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԴԵՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների (այսուհետ՝ պահեստարան) կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Թույլտվությունը տալիս է ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը՝ մինչև երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մինչև կառույցի նախագծային հզորության հասնելը:

3. Պահեստարանը երկրաբանական կառուցվածքների ծակոտկեն, կուտակիչ հատկություն ունեցող շերտերում, լեռնային փորվածքներում, ինչպես նաև քարաղային նստվածքներում առաջացած փորվածքային դատարկություններում ստեղծված ինժեներատեխնիկական կառույցների համալիրն է, բնական գազի ներմղման, պահեստավորման, պահպանման և հետագա օգտագործման համար, որը ներառում է տարբեր նշանակության հորատանցքերը, բնական գազի կուտակման և նախապատրաստման համակարգերը, կոմպրեսորային արտադրամասերը և որն ընդգրկված է կառավարության որոշմամբ սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Թույլտվություն հայցելու համար դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:

5. Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն հայցելու դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի տեսակը և ընդերքի տեղամասի հատակագիծը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ.

3) եռամյա ժամկետում հանույթի ծավալը՝ տարեկան հանույթի առավելագույն ծավալի նշմամբ.

4) ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի, սույն հավելվածով սահմանված կարգով, տնօրինման առաջարկություններ՝ ըստ ծավալների և ժամկետների.

5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացած փորձաքննական դրական եզրակացությունը:

6. Թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 8-12-րդ կետերի պահանջները: Երկարաձգման դիմումը պետք է ներկայացվի թույլտվության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ։

7. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա լիազոր մարմինը տալիս է թույլտվություն դիմումի գրանցման օրվանից հետո 15-օրյա ժամկետում: Իսկ դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում լիազոր մարմինը թույլտվությունը տալիս է սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված ժամկետում դիմումատուի կողմից թերությունները վերացնելուց հետո 10-օրյա ժամկետում:

8. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում է լիազոր մարմին:

9. Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝

1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

3) թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.

5) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում օբյեկտի կառուցման կամ շահագործման նախագծով սահմանված ծավալներին:

10. Լիազոր մարմինը թույլտվություն տալու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված հետևանքների մասին:

11. Դիմումատուն սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը լիազոր մարմին ներկայացնել ոչ ուշ, քան թույլտվություն տալու դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում դիմումատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարման դեպքում՝ դիմումատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումն ուժը կորցրած է ճանաչվում:

 

III. ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի համար տրամադրված ընդերքի տեղամասը պետք է լինի երկրաբանական կառուցվածքների ծակոտկեն, կուտակելու հատկություն ունեցող շերտերում կամ լեռնային փորվածքներում կամ քարաղային նստվածքներում:

14. Հանույթի ընդերքի տեղամասը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝

1) պետք է ունենա ըստ տեղադրման խորության կայուն պահպանված, անփոփոխ տարածք և հզորություն.

2) հանույթային շերտի հատակի տեղադրման առավելագույն խորությունը չպետք է գերազանցի երկրի մակերևույթից ներքև 1500-1700 մետրը, ավելի խորը հորիզոններից հանույթի իրականացումը որոշվում է պահեստարանի կառուցման տեխնիկական-տնտեսական հաշվարկների հիման վրա.

3) հանույթային շերտի հզորության նվազագույն չափը և առաստաղի տեղադրման նվազագույն խորությունը որոշվում է պահեստարանի կառուցման տեխնիկական-տնտեսական հաշվարկների, բնապահպանական և տեխնիկական անվտանգության պայմաններից ելնելով.

4) պետք է հանույթն այնպես իրականացնել, որ պահեստարանները լինեն կայուն, իսկ հեղուկ կամ գազային նյութերի համար նաև հերմետիկ:

15. Թույլտվություն ունեցող անձը պետք է ապահովի տեսչական մարմինների անարգել մուտքը հանույթ իրականացնելու տարածք:

 

IV. ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տնօրինելու կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման ընթացքում առաջացած հանույթը:

17. Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնող անձը դիմումին կից ներկայացնում է հանույթի տարեկան ծավալների տնօրինման առաջարկություններ՝ նշելով հանույթի ծավալը՝ ըստ տնօրինման յուրաքանչյուր եղանակի և ըստ շահառու երրորդ կողմի (առկայության դեպքում): Երրորդ կողմ է հանդիսանում հանույթի ծավալը թույլտվություն ունեցող անձից անհատույց կամ հատուցելի եղանակով ձեռք բերողը: Հանույթ իրականացնողն իր կողմից օգտակար հանածոյի հանույթի տնօրինման դեպքում ներկայացնում է օգտագործման ուղղությունների մանրամասն նկարագրությունը: Սույն կետով ներկայացվող տնօրինման եղանակները և ուղղությունները շահագործման ընթացքում փոփոխելու անհրաժեշտության դեպքում թույլտվություն ստացած անձը պարտավոր է լիազոր մարմնին 10-օրյա ժամկետում ծանուցել համապատասխան փոփոխության մասին:

18. Պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել հանույթի թույլտվության և շինարարության նախագծով հաստատված պայմանները և շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) պահպանել հանույթի տնօրինման սահմանված պայմանները և ծավալները.

3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 30-օրյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների և ծավալների տնօրինման վերաբերյալ:

19. Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով արդյունահանված ոչ մետաղական օգտակար հանածոյի համար հանույթ իրականացնող անձը վճարում է բնօգտագործման վճար՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 217-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:

20. Սույն կարգի դրույթների խախտման դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 51-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

Տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________

Թույլտվության ժամկետը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

________________________________

Հանույթ իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը ____________________________________________

____________________________________________________________________

Օբյեկտի անվանումը ___________________________________________________

Օբյեկտի տեղակայման մարզը և համայնքը

Հանույթի ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները _______________

______________________________________________________________________

Հանույթի տեսակը/անվանումը _________________________________________

Հանույթի ծավալը թույլտվության գործողության ժամկետում _______________

Հանույթի ծավալը՝ մեկ տարվա կտրվածքով ______________________________

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան