«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1587-Ն
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչներ) պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)
2. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:
3. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցները փոխանցվում են ներկայացուցիչների անվամբ բացված առանձին բանկային հաշիվներին:
4. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայն համապատասխան պետական մարմինների ղեկավարների կողմից հաստատված նախահաշիվների՝ հետևյալ ծախսային ուղղություններով` ներկայացուցչի վարձատրություն, որը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, ընտանիքի անդամների փոխհատուցում, բնակարանի վարձակալման հավելավճար, ինչպես նաև պահպանման այլ ծախսեր (գույքի և տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային և տնտեսական ծախսեր, գործուղման ծախսեր, տրանսպորտի պահպանման կամ վարձակալման ծախսեր, կապի ծախսեր, բժշկական ապահովագրություն, կոմունալ ծախսեր, փոստային ծախսեր, թերթերի բաժանորդագրում, ներկայացուցչական ծախսեր և այլ ծախսեր):
(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 512-Ն, 16.03.17 N 261-Ն)
5. Ներկայացուցիչների բնակարանների վարձակալման համար տրամադրվում է հավելավճար` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում սահմանված չափերով՝ համաձայն ծախսը հիմնավորող փաստաթղթերի:
(5-րդ կետը փոփ. 10.09.09 N 1079-Ն)
6. Ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ հաստատված չափերի, ընդ որում, ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները վճարվում են ներկայացուցիչների նշանակման օրվանից` ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակաշրջանը:
(6-րդ կետը փոփ. 16.03.17 N 261-Ն)
7. Ներկայացուցիչների ընտանիքների անդամների փոխհատուցման գումարները հաշվարկվում են նրանց` օտարերկրյա պետությունում փաստացի գտնվելու ժամանակաշրջանի համար:
8. Ներկայացուցիչները գործուղվում են իրենց հավատարմագրման տարածքից դուրս` համապատասխան պետական մարմինների ղեկավարների հանձնարարականներով (համաձայնությամբ) և (կամ) համապատասխան դեսպանի ցուցումով, իսկ հավատարմագրման տարածքում` համաձայն ներկայացուցչի գործունեության անհրաժեշտության:
Հավատարմագրման տարածքում գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերը:
Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:
(8-րդ կետը փոփ., խմբ. 14.05.09 N 512-Ն, փոփ. 16.03.17 N 261-Ն)
9. Ներկայացուցիչները պահպանման այլ ծախսերի հոդվածներով նախատեսված գումարներն օգտագործելիս, ըստ անհրաժեշտության, կարող են կատարել ներհոդվածային վերաբաշխումներ` առանց համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցնելու:
(9-րդ կետը փոփ. 16.03.17 N 261-Ն)
10. Ներկայացուցիչների կողմից ինքնուրույնաբար են վարվում հաշվապահական և ֆինանսական գործառույթները, և նրանք պատասխանատվություն են կրում հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար:
11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը համապատասխան պետական մարմնի ղեկավարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:
(11-րդ կետը խմբ. 14.05.09 N 512-Ն, փոփ. 16.03.17 N 261-Ն)
12. Ներկայացուցիչները հանդիսանում են նյութական պատասխանատու անձինք, և նրանց հետ կնքվում են նյութական պատասխանատվության պայմանագրեր:
13. Ներկայացուցիչները յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին ներկայացնում են նաև առկա երկարաժամկետ օգտագործման ենթակա գույքի ցանկը:
14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:
(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`
ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.
ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:
(15-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:
(16-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա  Ն Ք 
ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| (եվրո/ԱՄՆ-ի դոլար) | 
| Հոդվածի համարը | Հոդվածի անվանումը | Պլանը | Մուտ-քերը | Հաշվետու ժամանա-կաշրջանում կատարված ծախսերը | 
| Մնացորդ` եռամսյակի սկզբում | X | |||
| Ստացվել է հաշվետու եռամսյակում | ||||
| ՀՀ պետական բյուջեից | ||||
| Այլ մուտքեր | ||||
| Փաստացի ծախսվել է հաշվետու եռամսյակում՝ | ||||
| 01 | Վարձատրություն, | |||
| - աշխատավարձ | ||||
| - ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցում | ||||
| - ընտանիքի անդամների փոխհատուցում | ||||
| 02 | Բնակարանի վարձակալում | |||
| 03 | Պահպանման այլ ծախսեր,  | |||
| - գույքի և տեխնիկայի ձեռքբերում | ||||
| - տրանսպորտի պահպանման (և(կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր | ||||
| - գրասենյակային և տնտեսական ծախսեր | ||||
| - գործուղման ծախսեր | ||||
| - կապի ծախսեր | ||||
| - ապահովագրության ծախսեր | ||||
| - բժշկական ապահովագրություն | ||||
| - կոմունալ ծախսեր | ||||
| - փոստային ծախսեր | ||||
| - թերթերի բաժանորդագրում | ||||
| - ներկայացուցչական ծախսեր | ||||
| - այլ ծախսեր | ||||
| Ընդամենը` փաստացի ծախսեր | ||||
| Մնացորդը` հաշվետու եռամսյակի վերջում | 
| Կ. Տ. | _______________________ | 
| (ներկայացուցիչ) | 
(ձևը փոփ. 16.03.17 N 261-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ
| (եվրո/ԱՄՆ-ի դոլար) | 
| Հոդվածի համարը | Հոդվածի անվանումը | Պարտքի գումարը | Պարտքի մարման աղբյուրը | |
| ՀՀ պետական բյուջեից | այլ աղբյուր-ներից | |||
| Պարտքերը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում | ||||
| 01 | Աշխատավարձ | |||
| 02 | բնակարանի վարձակալում | |||
| Պահպանման այլ ծախսեր,  | ||||
| - գրասենյակային և տնտեսական ծախսեր | ||||
| - գործուղման ծախսեր | ||||
| տրանսպորտի պահպանման ծախսեր | ||||
| կապի ծախսեր | ||||
| գույքի և տեխնիկայի ձեռքբերում | ||||
| - տրանսպորտի պահպանման ( և (կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր | ||||
| բժշկական ապահովագրություն | ||||
| ծառայողական շենքի կոմունալ ծախսեր | ||||
| փոստային ծախսեր | ||||
| թերթերի բաժանորդագրում | ||||
| ներկայացուցչական ծախսեր | ||||
| այլ ծախսեր | ||||
| Կ. Տ. | ____________________________ | 
| (ներկայացուցիչ) | 
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 14.05.09 N 512-Ն, փոփ. 10.09.09 N 1079-Ն , լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն , փոփ. 16.03.17 N 261-Ն, 12.12.19 N 1784-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.12.2019, N 1784-Ն | 29.12.2019, N 1587-Ն | |
| 16.03.2017, N 261-Ն | 23.03.2017, N 1587-Ն | |
| 25.08.2011, N 1210-Ն | 08.09.2011, N 1587-Ն | |
| 17.12.2009, N 1486-Ն | 31.12.2009, N 1587-Ն | |
| 10.09.2009, N 1079-Ն | 01.10.2009, N 1587-Ն | |
| 14.05.2009, N 512-Ն | 28.05.2009, N 1587-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|