Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.06.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2018 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

             

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

                   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

  

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

 2018 թվականի հունիսի 14-ի

թիվ 57 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում

 

1. 4-րդ կետում՝

ա) «նախագահից» բառից հետ լրացնել «, նախագահի տեղակալից» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Գործը քննող հանձնաժողովի կազմի, ինչպես նաեւ Հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելիս դրա հետ փոխգործակցության համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների այն աշխատակիցների փոփոխության դեպքում, որոնց իրավասությանն են վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը եւ (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), ընդունվում է կազմի փոփոխության մասին համապատասխան որոշում, որը ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամի կողմից։

Որոշման պատճենը հայտատուին, ինչպես նաեւ լիազորված մարմիններ է ուղարկվում դրա ստորագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած հասանելի եղանակով, որը թույլ է տալիս հաստատել այդ որոշման պատճենը դրանց կողմից ստացված լինելու փաստը։»։

2. 5-րդ կետում՝

ա) «հանձնարարությամբ» բառը փոխարինել «գրավոր հանձնարարությամբ» բառերով.

բ) լրացնել «(այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում)» բառերով։

3. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Գործը քննող հանձնաժողովի անդամներ են Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք եւ (կամ) աշխատակիցները։ Գործը քննող հանձնաժողովի անդամների թիվը պետք է լինի 3 մարդուց ոչ պակաս։

Գործը քննող հանձնաժողովի անդամներից մեկը, որը Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ է, նշանակվում է գործը քննող հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը գործը քննող հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում կատարում է վերջինիս լիազորությունները։

Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք եւ (կամ) աշխատակիցները, որոնք անցկացրել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննությունը, չեն կարող ընդգրկվել այն գործը քննող հանձնաժողովի կազմում, որը հարուցվել է այդ քննության արդյունքներով։»։

4. 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) լիազորված մարմինները՝ անկախ գործ հարուցելու հիմքից,»։

5. 16-րդ կետում՝

ա) «30» թվանշանը փոխարինել «60» թվանշանով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Գործը քննող հանձնաժողովը համապատասխան որոշում է ընդունում գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին։»։

6. 21-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերն ուղարկվում է Հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ արձանագրության 80-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրին համապատասխան, կնքված ծրարով (փաթեթով, ծանրոցածրարով), որի վրա կատարված է դրանում պարունակվող փաստաթղթերը սահմանափակ տարածման փաստաթղթերին դասելու մասին վկայող նշում (դրոշմակնիք) («Գաղտնի», «Առեւտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար»):»:

7. 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«32. Գործը քննող հանձնաժողովը, գործի քննության ժամկետը երկարաձգելու, այն հետաձգելու, կասեցնելու, վերսկսելու, ինչպես նաեւ փորձաքննություն նշանակելու մասին որոշում է ընդունում, որի պատճենն այն կայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործի քննությանը մասնակցող անձանց ցանկացած հասանելի եղանակով, որը թույլ է տալիս հաստատել այդ որոշման պատճենը նրանց կողմից ստացված լինելու փաստը։

Նշված որոշումները ստորագրվում են գործը քննող հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից։

Փորձաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն այդ որոշումը կայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է նաեւ փորձագետին ցանկացած հասանելի եղանակով, որը թույլ է տալիս հաստատել այդ որոշման պատճենը նրա կողմից ստացված լինելու փաստը։»։

8. 41-րդ կետի 5-րդ ենթակետում «հանձնելու մասին,» բառերից հետո լրացնել «գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին,» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան