Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2020 թվականի N 252-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին» N 263-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկի ժամկետանց հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները կապիտալացնել և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստանձնված վարկի հիմնական գումարի 1,059,547.73 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մնացորդի և պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով սահմանված տոկոսագումարի պարտավորությունների կատարման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին թիվ ՍնԴ/1755/04/19 սնանկության գործի շրջանակներում կնքել հաշտության համաձայնություն՝ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմաններով:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 6

Երևան

 

       

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 5-ի N 252-Ա որոշման

  

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

ք. Երևան

_______________2020 թ.

 

  

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)՝ ի դեմս ________________________ ___________________-ի, մի կողմից և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ ի դեմս ____________________________-ի, մյուս կողմից (այսուհետ` միասին Կողմեր), նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1755/04/19 սնանկության գործն ըստ Նախարարության դիմումի ընդդեմ Ընկերության՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, և ղեկավարվելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ՝ Համաձայնություն) հետևյալի մասին.

1. Կողմերը հաստատում են, որ Նախարարության և Ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հիման վրա Ընկերության վարկի ժամկետանց հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները կապիտալացնելուց հետո վարկի հիմնական գումարի մնացորդը կազմում է 1,059,547.73 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ Համաձայնության 1-ին կետում նշված գումարը և վարկի մնացորդի նկատմամբ Պայմանագրով սահմանված տոկոսագումարը Ընկերությունը պարտավորվում է վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ ամսական 14,715.94 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մայր գումարի և մնացորդի նկատմամբ Պայմանագրով սահմանված տոկոսագումարի մարումներ կատարելու միջոցով մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ:

3. Ընկերությունն իրավունք ունի վաղաժամկետ մարել Համաձայնության 1-ին կետում նշված վարկի գումարը, ինչպես նաև վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարը:

4. Ընկերությունը պարտավորվում է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին վճարել թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործով Նախարարության կողմից 500,000 դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:

5. Պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքի նկատմամբ Նախարարության գրավի իրավունքը պահպանվում է մինչև Ընկերության կողմից Համաձայնությունով ամրագրված պարտավորությունների լրիվ կատարումը:

6. Ընկերության կողմից Համաձայնության պայմանների յուրաքանչյուր խախտում հիմք է հանդիսանում Համաձայնությունը հաստատող դատական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողական թերթ ստանալու և հարկադիր կատարման ներկայացնելու համար:

7. Կողմերը հավաստում են, որ տեղյակ են Համաձայնությունից բխող իրավական հետևանքների մասին:

8. Համաձայնությունը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից՝ Կողմերից յուրաքանչյուրին մեկական օրինակ և մեկ օրինակ դատարանի հաստատմանը ներկայացնելու համար:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան