Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2020 թվականի N 8-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի փորձնական ներդրման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 9

Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հունվարի 9-ի N 8-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ծ. Սողոմոնյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ժ. Անդրեասյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Գ. Թովմասյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի պաշտոնակատար

Ա. Գալստյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության պետ

Ա. Հարությունյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օժանդակության բաժնի պետ

Մ. Գրիգորյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ

Ռ. Պետրոսյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության վերլուծության բաժնի պետ

Ա. Սարգսյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

    

 

 Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թվականի

հունվարի 9-ի N 8-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի փորձնական ներդրման աշխատանքների իրականացմանն աջակցող աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) նպատակների, գործառույթների և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի փորձնական ներդրման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1323-Լ որոշման իրականացման կազմակերպումն է:

3. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խմբի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարողությունների գնահատման իրականացումը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի փորձնական ծրագրի ներդրման նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատողների՝ կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ վերապատրաստման աշխատանքների համակարգումը.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սոցիալական ազդեցության գնահատման ոլորտային հարցաշարերի և ուղեցույցների մշակման աշխատանքների համակարգումը:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 8-րդ կետին համապատասխան։

6. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը։

7. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում աշխատանքային խմբի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ:

8. Աշխատանքային խմբի արտահերթ նիստ կարող է գումարվել աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն երկու երրորդը։

10. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա աշխատանքային խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

11. Աշխատանքային խմբի անդամներն աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրի, oրվա, ժամի մասին տեղեկացվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ:

12. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։

13. Աշխատանքային խմբի կողմից աշխատանքային գործընթացը աշխատանքային խմբի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

14. Աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

15. Աշխատանքային խմբի ղեկավարը՝

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստերը.

4) աշխատանքային խմբի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

16. Աշխատանքային խմբի անդամը՝

1) պարտավոր է անձամբ մասնակցել աշխատանքային խմբի նիստերին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնել աշխատանքային խմբի ղեկավարին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը).

2) կարող է աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում է աշխատանքային խմբի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) աշխատանքային խմբի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

6) աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) պաշտոնից ազատվելու պահից կորցնում է աշխատանքային խմբի անդամությունը։ Նրա փոխարեն աշխատանքային խմբին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան