Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-45
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.06.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) հոդ. 85, ՀՀ 17.05.96/94
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 մարտի 1996 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ» ԵՎ «ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒՅԹԻՑ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՖՈՆԴԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81  հոդվածի ութերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության հաշվետու տարվա չբաշխված շահույթի` պետությանը պատկանող բաժնեմասից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին ուղղվող գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց բաշխվում է տվյալ ձեռնարկությունում բաշխման պահին առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին` անկախ մասնակի անհատույց սեփականաշնորհմանն այդ աշխատողների մասնակցության հանգամանքից` բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի հավաստագրերի ձևով»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 1-ին կետի «գ» ենթակետը.

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշման 2-րդ կետը:

 

Հոդված 3. Սույն օրենքը կիրառել պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

20 ապրիլի 1996 թ.

ՀՕ-45