Basic information
Number
N 1863-Ա
Type
Որոշում
Act type
Base act (12.12.2019-25.01.2022)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.12.2019
Effective date
12.12.2019
Interrupt date
25.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2019 թվականի N 1863-Ա

 

ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի`

1. Հաստատել առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 11

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1863-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

  

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ անվտանգության խորհուրդ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան