Գլխավոր տեղեկություն
Համար
N 1935-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.27/101(1554) Հոդ.1272
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1935-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «ընթացքի և մշտադիտարկման տեղեկանքի ձևը» բառերը փոխարինել «հսկողության, մշտադիտարկման և ավարտի փաստագրման ձևը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա․ 4-րդ կետը «նախատեսվող օբյեկտի» բառերից հետո լրացնել «նախագծման տեխնիկական բնութագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված NN 4-2, 4-3 ձևերին համապատասխան» բառերով, իսկ «փետրվարի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 2-ը» բառերով,

բ․ 5-րդ կետից հանել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, «(այսուհետ՝ նախարարություն)» բառերից հետո լրացնել «՝ մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը» բառերով և «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան սույն կետով սահմանված ժամկետը» բառերով,

գ․ 6-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, իսկ «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ոլորտային մասնագիտացված կառույցների» բառերով,

դ․ կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9․1-ին, 9․2-րդ և 9․3-րդ կետերով.

«9․1. Համայնքները, ստացված դիրքորոշումների և դիտողությունների հիման վրա, լրամշակում են հայտը և մեքենասարքավորումների, գույքի ձեռքբերման ու շինարարական օբյեկտների նախագծման տեխնիկական բնութագրերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան մարզպետարան։

9․2. Մարզպետարանը, ստուգելով լրամշակված հայտի և տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը նախարարության կողմից ներկայացված դիրքորոշումների և դիտողությունների հետ, առաջարկում է համապատասխան համայնքներին կազմակերպել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գնման մրցութային գործընթաց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9․3. Համայնքները մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման ու շինարարական օբյեկտների նախագծման մրցույթի հրապարակման, ստորագրված արձանագրությունների և կնքված պայմանագրերի պատճենները ներկայացնում են համապատասխան մարզպետարան։»,

ե․ 10-րդ կետից հանել «առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, իսկ «մարզպետարաններ» բառից հետո լրացնել «մինչև ընթացիկ տարվա ապրիլի 27-ը։» բառերով,

զ․ 11-րդ կետից հանել «, երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը, իսկ «հունիսի 5-ը» բառերը փոխարինել «ապրիլի 30-ը» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է փաթեթը համապատասխան համայնքի ղեկավարին՝ լրամշակման, և համայնքի ղեկավարի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան սույն կետով սահմանված ժամկետը, լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է վերադարձված։»,

է․ 12-րդ կետի 4-րդ ենթակետում «նախագծանախահաշվային փաստաթղթերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված դրանց վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացությունները» բառերը փոխարինել «նախագծանախահաշվային փաստաթղթերի լրակազմ փաթեթը, այդ թվում՝ նախագծի ելակետային տվյալները՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը, տեխնիկական պայմանները, տարածքի ինժեներաերկրաբանական հետազննության և գոյություն ունեցող շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունները, ինչպես նաև նախագծի, այդ թվում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տրված փորձաքննության դրական եզրակացությունը, շահագրգիռ մարմինների համաձայնեցումները» բառերով,

ը․ 13-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,

թ․ 14-րդ կետում «10» թիվը փոխարինել «5» թվով,

ժ․ 15-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը,

ժա․ 17-րդ կետից հանել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը։»,

ժբ․ 23-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ծրագրերի իրականացման, հսկողության, մշտադիտարկման գործընթացները՝» բառերով,

ժգ․ 24-րդ կետի «վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» տողում «45», «50», «55», «60» թվերը համապատասխանաբար փոխարինել «50», «55», «60», «65» թվերով, «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» տողը լրացնել «, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» բառերով, իսկ «45», «50», «55», «60» թվերը համապատասխանաբար փոխարինել «50», «55», «60», «65» թվերով, «Աղբավայրերի բարեկարգում կամ փակում» տողում «35», «40», «45», «50» թվերը համապատասխանաբար փոխարինել «40», «45», «50», «55» թվերով․

ժդ․ կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 24․1-ին կետով.

«24․1. Մասնավոր հատվածի (կազմակերպություններ, ընկերություններ, բնակչություն) կողմից ծրագրի 20 տոկոս և ավելի համաֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 5 տոկոսով:»,

ժե․ 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ծրագրի ընդհանուր գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան չափաբաժնով համաֆինանսավորումը կատարվում է համապատասխան համայնքի չափաբաժնի ֆինանսավորումից հետո։ Ծրագրի իրականացման արդյունքում խնայված, ինչպես նաև կապալառուի կողմից գանձվող տույժ ու տուգանքների գումարը բաշխվում է համամասնորեն։».

3) որոշման N 3 հավելվածի՝

ա․ «Ծրագրի անվանումը» սյունակը «Համայնքի բնակավայրի ենթակառուցվածքների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «՝ հստակ նշելով՝

- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից օգտվող համայնքի բնակչության տոկոսը և ջրամատակարարման տևողությունը,

- գազամատակարարման համակարգից օգտվող համայնքի բնակչության տոկոսը,

- ոռոգման համակարգից օգտվող բնակչության տոկոսը և համայնքում գյուղատնտեսական հողերից ոռոգվող հողատարածքների տոկոսը,

- լուսավորության համակարգի առկայությամբ փողոցների տոկոսը՝ համայնքի ընդհանուր փողոցների մեջ և նշել էներգախնայող և ԼԵԴ լուսավորություն է, թե ոչ» բառերով,

բ․ «Ծրագրի անվանումը» սյունակը «Ծրագրի իրականացման արդյունքում համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի ավելացում» բառերից հետո լրացնել «բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի» բառերով,

գ․ «Ծրագրի անվանումը» սյունակում «Ծրագրի իրականացման ընթացքում և արդյունքում ստեղծվող աշխատատեղեր» բառերը փոխարինել «Նշել ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվող ժամանակավոր և հիմնական աշխատատեղերի քանակը և դրանց նկարագրությունը» բառերով,

դ․ «Ծրագրի անվանումը» սյունակը «Ծրագրի ընդհանուր բյուջեն» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝

- շինարարական օբյեկտների նախագծման արժեքը _________ դրամ,

- նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական փորձաքննության ծառայության արժեքը՝ _________ դրամ,

- տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքը՝ _________ դրամ,

- հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը՝ _________ դրամ,

- գոյություն ունեցող շենք-շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննության ծառայության արժեքը՝ _________ դրամ,

ինչպես նաև առանձին ներկայացնել հասարակական շենքերի և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման գույքի կառուցման/նորոգման դեպքում՝ էներգախնայողության միջոցառումների արժեքը _________ դրամ» բառերով.

4) որոշման N 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 «Հավելված N 4

ՀՀ կառավարության 2006 թվականի 

նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման, հսկողության, մշտադիտարկման և ավարտի փաստագրման ձև

   

NN

ը/կ

Գործողությունը

 Մշտադիտարկումը և գնահատումը

1.

Համայնքի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կապալառուի ընտրության համար մրցույթի հրավեր։ Հրավերի տեքստը և տպագրված հայտարարությունը ներկայացվում են համապատասխան մարզպետարան

 Մրցույթի վերաբերյալ տեղեկատվության գրանցումը և մշտադիտարկումն իրականացվում են համապատասխան մարզպետարանի կողմից

2.

Համայնքի կողմից գնումների արդյունքներն ամփոփող նիստերի արձանագրությունը ներկայացվում է համապատասխան մարզպետարան

Արձանագրությունների գրանցումը և մշտադիտարկումն իրականացվում են համապատասխան մարզպետարանի կողմից

3.

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն hամայնքի կողմից կապալառուի կամ մատակարարի հետ պայմանագրի կնքում և պայմանագրի պատճենի ներկայացում համապատասխան մարզպետարան

Մարզպետարանի կողմից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագիրը ներկայացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)

4.

Յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար նախագծող ընկերության, աշխատանքներն իրականացնող կապալառուի կամ մատակարարի, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության տվյալների հավաքագրում մարզպետարանի կողմից

Մարզպետարանն իրականացնում է կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի կատարման մշտադիտարկում և հավաքագրված տվյալների հիման վրա ստեղծում է տեղեկատվական բազա՝ կապալառուի տվյալների, պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետների, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպության տվյալների վերաբերյալ և ներկայացնում նախարարություն:

Նախարարությունը ամփոփում է տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության այն ներկայացնում շահագրգիռ մարմիններին

5.

Համապատասխան համայնքում սուբվենցիայի ծրագրի պատասխանատու ստորաբաժանման սահմանում՝ ներգրավելով համապատասխան մարզպետարանի մասնագետին

Յուրաքանչյուր կատարողականի ակտի ընդունում պատասխանատու ստորաբաժանման կողմից և փաստաթղթերի ներկայացում համապատասխան մարզպետարան

6.

Մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվում է ոլորտային մասնագետներից բաղկացած մշտադիտարկման աշխատանքային խումբ: Վերջինիս կողմից իրականացվում են սուբվենցիայի ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանության ուսումնասիրության այցելություններ՝ ամիսը 2 անգամ յուրաքանչյուր ծրագրի համար

Բոլոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և լուսանկարների ներկայացում նախարարություն՝ ամիսը երկու անգամ

7.

Նախարարության ոլորտային մասնագետների, ոլորտային գերատեսչությունների համապատասխան մասնագետների (համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մարզային բաժինների մասնագետների (համաձայնությամբ) կողմից իրականացվող ծրագրերի որակի և ժամկետների վերահսկողության մասով այցելություններ

Համապատասխան տեղեկանքների և արձանագրությունների ներկայացում նախարարություն

8.

Ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանելիության այցելությունների ընթացքում թերությունների բացահայտման դեպքում այցելություն կատարող մասնագետների կողմից միջնորդագիր է ներկայացվում համապատասխան մարզպետարան՝ լրացուցիչ փորձարկումների և հետազննությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։

Մարզպետարանն առաջարկում է համապատասխան համայնքի ղեկավարին, որպեսզի կապալառուն իրականացնի անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններն ու փորձարկումներն իր միջոցների հաշվին (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթների համաձայն)

Համապատասխան տեղեկանքների և փորձարկումների ու հետազննությունների ներկայացում նախարարություն

9.

Լրացուցիչ փորձարկումների իրականացում

Անհրաժեշտության դեպքում նախարարությունը դիմում է մասնագիտացված կառույցներին՝ լրացուցիչ հետազննություններ և փորձարկումներ իրականացնելու համար

10.

Սուբվենցիոն ծրագրով իրականացված շինարարական աշխատանքների կատարողական ակտերի կազմում

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթների համաձայն կատարողական ակտերը կազմվում են կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնող անձի կողմից և ներկայացվում է համայնքի ղեկավարին, hամայնքի ղեկավարն այն ներկայացնում է շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին

11.

Սուբվենցիոն ծրագրով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման դեպքում՝ դրանց փորձարկում և ընդունման ակտի կազմում

Համայնքի կողմից մատակարարի մասնակցությամբ իրականացվում են մեքենասարքավորումների և գույքի փորձարկում և ընդունում

12.

Սուբվնեցիայի ծրագրով շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի ստեղծում

Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, համապատասխան մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժնի ներկայացուցիչը, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների և իրավասու մարմնի ներկայացուցիչները

13.

Կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանն ընդունող հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են ուսումնասիրել դրանք՝ պահանջելով կառուցապատողից: Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով

Մարզպետարանը տեղեկանքները, արձանագրությունները ներկայացնում է նախարարություն

14.

Նախարարության ոլորտային մասնագետների, ոլորտային գերատեսչությունների համապատասխան մասնագետների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների (համաձայնությամբ) մասնագետների կողմից ավարտված շինարարական աշխատանքների որակի վերահսկողության մասով այցելություններ

Այցելության արդյունքներով թերությունների առկայության մասին տեղեկատվություն է ներկայացվում համապատասխան համայնքի ղեկավարին, ինչպես նաև նախարարությանը

15.

Ավարտված շինարարության փաստագրում

Ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով

16.

Շինարարական օբյեկտների ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպում համայնքի ղեկավարի կողմից

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 9-ի N 596-Ն որոշման դրույթների համաձայն համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով ընդունող հանձնաժողովի ակտը, հաստատում է օբյեկտի ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը)

17.

Ծրագրի ավարտ և փակում

Ծրագրի ավարտի և փակման վերաբերյալ (լուսանկարներով, հոդվածներով և այլն) hամապատասխան համայնքի կողմից ներկայացվում է համապատասխան մարզպետարան։ Մարզպետարանը ներկայացնում է նախարարություն

 »։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան