Գլխավոր տեղեկություն
Համար
N 857-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2019 թվականի N 857-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,003,976,000 դրամ արժողությամբ «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. նոյեմբերի 29

Երևան

 

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

նոյեմբերի 29-ի N 857-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»

      

1.

Ծրագրի նպատակը

Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի կապիտալ նորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է բարեգործական ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՄԴ),
հասցեն՝ քաղ. Երևան, Մասիսի 31, Շենգավիթ, 0061
ՀՎՀՀ՝ 02269952
Տնօրենի ժ/պ՝ Արամ Ղազարյան

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՄԴ)

հասցեն՝ քաղ. Երևան, Մասիսի 31, Շենգավիթ, 0061

ՀՎՀՀ՝ 02269952

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ,

քաղ. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոց, 0801

Ծրագրի իրականացման բնագավառը՝ քաղաքաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

1,003,976,000 (մեկ միլիարդ երեք միլիոն ինը հարյուր յոթանասունվեց հազար) դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Մասիսի համայնք,

հեռ՝ +374-236-43040, ՀՎՀՀ՝ 03801428, հասցեն՝ քաղ. Մասիս,

Կենտրոնական հրապարակ 4, 0801

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

24.11.2019 թվականից մինչև 24.11.2021 թվականը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ներմուծեք նկարագրությունը_19954 Փողոցի ասֆալտապատում ՝ 441 936 000 դրամ

Աշխատանքների սկիզբը՝ 01.08.2020 թ.

Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ճանապարհի հին գրունտի քանդում և

ընդհանուր շին. աշխատանքներ՝ 377 818 000 դրամ

Աշխատանքների սկիզբը՝ 01.03.2020 թ.

Աշխատանքների ավարտը՝ 31.08.2020 թ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 Լուսավորության նոր համակարգի անցկացում՝ 117 600 000 դրամ

Աշխատանքների սկիզբը՝ 01.05.2020 թ.

Աշխատանքների ավարտը՝ 31.08.2020 թ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 Տարածքների կանաչապատում՝ 18 399 000 դրամ

Աշխատանքների սկիզբը՝ 01.08.2020 թ.

Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ժամանակավոր շարժական շինությունների կառուցում (շինանյութերի և այլ շին.

տեխնիկայի պահեստավորման համար)՝ 34 013 000 դրամ

Աշխատանքների սկիզբը՝ 01.03.2020 թ.

Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ.

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ճանապարհի կահավորում՝ 14 210 000 դրամ

Աշխատանքների սկիզբը՝ 01.09.2020 թ.

Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ․

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ներմուծում՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 Հենասյուներ՝ 100 հատ՝ 36 000 000 դրամ (ծրագիրը հաստատվելուց հետո անմիջապես)

Ներմուծեք նկարագրությունը_19954 Լուսարձակներ՝ 100 հատ՝ 15 000 000 դրամ (ծրագիրը հաստատվելուց հետո անմիջապես)

Ներմուծեք նկարագրությունը_19954 Հենասյան բարձակ (кронштейн)՝ 100 հատ՝ 13 000 000 դրամ (ծրագիրը հաստատվելուց հետո անմիջապես)

2. Ձեռքբերումներ՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 Փողոցի ասֆալտապատում ՝

Ծախսվելիք գումարը՝ 441 936 000 դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ճանապարհի հին գրունտի քանդում և ընդհանուր շին. աշխատանքներ՝

Ծախսվելիք գումարը՝ 377 818 000 դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Լուսավորության նոր համակարգի անցկացում՝

Ծախսվելիք գումարը՝ 53 600 000 դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Տարածքների կանաչապատում՝

Ծախսվելիք գումարը՝ 18 399 000 դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ժամանակավոր շարժական շինությունների կառուցում (շինանյութերի և այլ շին. տեխնիկայի պահեստավորման համար)՝

Ծախսվելիք գումարը՝ 34 013 000 դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ճանապարհի կահավորում՝

Ծախսվելիք գումարը՝ 14 210 000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չկան:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմին տեղեկություններ ներկայացնելը
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ պարբերաբար տեղեկություններ և հաշվետվություններ ներկայացնելը

         

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան