Գլխավոր տեղեկություն
Համար
N 1956-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 1956-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 25

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 25-ի N 1956-Ա

որոշման

      

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 6-ի N 592-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Վ. Մելքոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ (ազգային կոմիտեի նախագահ)

Ա. Մեսրոպյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

Է. Ղուկասյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մխիթարյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Ա. Հակոբյան

- ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար

Թ. Վարդանյան

- Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Խաչատրյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)

Վ. Թոքմաջյան

- «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ (համաձայնությամբ)

Տ. Բաղդասարյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ (ազգային կոմիտեի քարտուղար)»:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան