Գլխավոր տեղեկություն
Համար
N 840-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

29 նոյեմբերի 2019 թվականի N 840-Ա

  

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՆՇԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից իրականացվող՝ 1,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Նշան» սոցիալական, կրթամշակութային կենտրոնում արևային վահանակների համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից (ՀՎՀՀ՝ 04706373) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02809799) 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված N 116 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների պատրաստման, տեղադրման և երաշխիքային ժամկետի ընթացքում համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. նոյեմբերի 29

Երևան

 

    

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

նոյեմբերի 29-ի N 840-Ա

որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ «ՍՈՒՐԲ ՆՇԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

  

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի Թեմի «Սուրբ Նշան» սոցիալական, կրթամշակութային կենտրոնի տարածքում տեղադրել արևային վահանակների համակարգ

Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը

Արևային վահանակների համակարգի տեղադրումը հնարավորություն կտա, օգտագործելով արևը որպես բնական անսպառ ռեսուրս, նվազեցնել կենտրոնի նյութական ծախսերը:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամ,

ՀՀ ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04717139

4.

Ծրագիրը կատարողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմ, ՀՎՀՀ՝ 04706373

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրը կիրականացվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի «Սուրբ Նշան» սոցիալական, կրթամշակութային կենտրոնում: Կենտրոնը հիմնվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից 2002 թ.-ին, հանդիսանում է ոչ առևտրային և շահույթ չհետապնդող կառույց, չունի իրավաբանական անձի կարգավիճակ, գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմին պատկանող տարածքում՝ ք. Էջմիածին, գ. Գայ, «Սուրբ Նշան» եկեղեցի հասցեում:

Կենտրոնը տարեկան աշխատում է Էջմիածնի շրջանի Գայի և հարակից գյուղական համայնքների շուրջ 80 և ավելի շահառուների հետ, իրականացնում է սոցիալական աջակցության, համայնքային զարգացման և բնապահպանական ծրագրեր, նպաստում է դպրոցահասակ երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, կանանց շրջանում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, երեխաների կրթական առաջադիմության բարձրացմանը, համայնքի ակտիվացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը:

Մատուցվող սոցիալական, հոգևոր, կրթական ծառայություններին զուգընթաց կենտրոնում իրականացվում են դասընթացներ դպրոցահասակ երեխաների և մեծահասակների համար՝ կարողությունների և հմտությունների զարգացման /թափոններից պիտանի իրերի և հուշանվերների պատրաստման, կարի ու ձևի, համակարգչային գիտելիքների, նկարչության, երգի, կավագործության, ասեղնագործության, գոբելենի, բատիկայի դասեր: Կենտրոնի կողմից շահառուներին բոլոր ծառայությունները մատուցվում են անվճար, բարեգործական հիմունքներով։

Կենտրոնի գործունեությունն իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի Թեմի և «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի հովանավորությամբ:

Իրականացվող ծրագիրը բնապահպանական է:

6.

Ծրագրի բյուջեն

1,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի «Սուրբ Նշան» սոցիալական, կրթամշակութային կենտրոնի շահառուները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Արևային վահանակների համակարգի տեղադրում, տեղադրման ժամկետները՝ 14.10.2019 թ.-31.12.2019 թ., անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ 1 600 000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կնքվել է արևային վահանակների համակարգի տեղադրման պայմանագիր:

5.2 կՎտ հզորության արևային վահանակների համակարգի տեղադրման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը՝

1. Արևային վահանակ SLN-72Poly-325-16 հատ-798 640 դրամ /1 հատը-49 915 դր./

2. Փոխակերպիչ GW5000D-NS-1 հատ-454 687.50 դրամ

3. Ամրակցման համակարգ-1 հատ-176 459.16 դրամ

4. Հաստատուն հոսանքի հաղորդալար և հաղորդալարերի կցորդիչներ՝ 51 571.67 դրամ

5. DC/AC ապահովիչներ և հակակայծակնային սարքեր՝ 11 350 դրամ

6. Մոնտաժային աշխատանքներ-101 041.67 դրամ

7. Տրանսպորտային ծախսեր-6 250 դրամ

Ընդամենը՝ 1 600 000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է ծրագրի հովանավորող՝ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան